«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պատգամավոր ընտրվելը բավական դրական է անդրադարձել «Ծառուկյան» դաշինք խմբակցության որոշ անդամների վրա:
Մասնավորապես այդ դաշինքի պատգամավորներ Վարդևան Գրիգորյանը և Սերգեյ Բագրատյանը մանդատ ձեռք բերելուց հետո նաև ՀԷԿ-եր են ձեռք բերել:
Ըստ մեր աղբյուրի՝ Վարդևան Գրիգորյանը ՀԷԿ-ը գնել է 2 մլն դոլարով: Սա նրանց ունեցած միակ ՀԷԿ-ը չէ, ինչը նշանակում է, որ պատգամավորները բավական գոհ են այդ բիզնեսից ստացվող եկամտից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ ArmLur.am-ի