Friday, 26 04 2024
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը

Վերելակի պահանջարկ չկա, շուկա չկա. Սպիտակի քաղաքապետը՝ վերելակների գործարանը քանդելու մասին

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն ու իր ղեկավարած ավագանին են հաստատել Սպիտակի վերելակների գործարանի քանդման թույլտվությունը: Քաղաքապետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ թույլտվության տրամադրման համար հիմք են հանդիսացել ներկայացված բոլոր փաստաթղթերը:

Երբեմնի հզոր գործարանը, որը կառուցվել է 1988 թվականի երկրաշարժից հետո, ներկայումս ավերակի է վերածվել: 2003 թվականին՝ ՀՀ երկրորդ նախագահի օրոք և նրա հրամանագրով, «Սպիտակի վերելակաշինական գործարան»-ը մասնավորեցվել է, և դրա սեփականատերն էր դարձել Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը: Ներկայումս էլ այն պատկանում է Հակոբյաններին:

Նախօրեին Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր ծիրանի» կուսակցությունը հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2,493 հա մակերեսով տարածքի վրա կատարում է Սպիտակի վերելակաշինական գործարանի ապօրինի քանդման աշխատանքներ, որի վերաբերյալ քանդման թույլտվություն չունի: Սպիտակի քաղաքապետը, սակայն, ինչպես արդեն նշեցինք, մեզ հետ զրույցում ասաց, որ քանդողները թույլտվություն ունեն, իրենք են այն տրամադրել: «Քանդման թույլտվությունը տրամադրել է քաղաքի ավագանին, քանի որ սեփականատիրոջ կողմից ներկայացվել են բոլոր այն փաստաթղթերը, որ պահանջվում է շինությունը քանդելու համար»,- ասաց քաղաքապետը՝ ընդգծելով, որ գործարանը չեն քանդում վաճառելու համար, այլ քանդում են շինանյութերը, գործարանի ներսում եղած հաստոցները իրենց մոտ՝ Զանգեզուրում, հավաքելու և օգտագործելու նպատակով:

Գագիկ Սահակյանի խոսքով՝ իրենք ուրախ կլինեին, որ գործարանը վերականգնվեր, այն քաղաքին օգուտ կտար, աշխատատեղեր կբացվեին, քանի որ նմանատիպ մեկ այլ գործարան Հայաստանում չկա, բայց վերականգնելու համար նախ՝ ներդրող չկա, և հետո՝ գործարանի արտադրանքի պահանջարկ չկա շուկայում:

«Դուք ոնց եք մտածում՝ ով պետք է վերականգնի: Շուկան պետք է թույլ տա, որ գործարանը վերականգնվի: Ես անգամ վստահ եմ, որ պահանջարկ լինի՝ ներդրող էլ կգտնվի: Բայց եթե շուկա չկա՝ ներդրողն էլ չկա: Այնպես որ, ավելորդ բաներ են խոսում, որ պետք չի: Ընդամենը դելիկատնի մակարդակի խոսակցություններ են, թե գործարանը բացելու տեղը քանդում են»,- նշեց Սպիտակի քաղաքապետը:

Գագիկ Սահակյանը նշեց, որ Սպիտակի վերելակների գործարանի տեղում Զանգեզուրի գործարանի սեփականատերը պլանավորում է 600 միլիոն դրամի ներդրում կատարել: Քաղաքապետը, սակայն, չհստակեցրեց, թե կոնկրետ ինչ է կառուցվելու նախկին գործարանի տեղում՝ աշխատատեղեր կբացվե՞ն դրա արդյունքում, թե՞ ոչ: «Դե հիմա չասեմ, փակագծերը չբացեմ, թե ինչէ լինելու, բայց 600 միլիոն դրամի ներդրում է կատարվելու»,- ասաց նա՝ չմասնավորեցնելով նաև ներդրումների ժամկետները:

Նշենք, սակայն, որ ըստ խոսակցությունների՝ գործարանի տեղում մարզադաշտ է կառուցվելու և մեկ բնակելի շենք: Նշենք նաև, որ ըստ 2003-ին կազմված մասնավորեցման փաստաթղթի՝ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը պարտավորվել է 2 տարվա ընթացքում կատարել 450 000 միլիոն դոլարի ներդրում, ապահովել 270 նոր աշխատատեղ՝ 35 000 դրամ միջին աշխատավարձով: Այս պարտավորությունը, սակայն, այդպես էլ կյանքի չի կոչվել, ոչ էլ գործարանը վերագործարկելու վերաբերյալ այս տարիների ընթացքում տարբեր պաշտոնյաների շուրթերից հնչած խոստումները:

Զարուհի Փոստանջյանի համար, սակայն, զարմանալի են գործարանը քանդելու համար որպես հիմնավորում ներկայացվող շուկայի պահանջարկ չլինելու վերաբերյալ պնդումները: Նրա խոսքով՝ Երևանում և այլ քաղաքներում գրեթե բոլոր վերելակները կարիք ունեն փոխարինման: «Նման կառույց ունենալով և քանդելով այն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող ապօրինի իշխանությունները իրականացնում են ապազգային քաղաքականություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում