Tuesday, 14 05 2024
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել

2016-ին աշխարհում մոտ 40 մլն մարդ դարձել է ստրկության զոհ. ԱՄԿ

Համաձայն հետազոտության, որը հրապարակվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կայքում, 2016 թվականին մոտ 40 մլն մարդ աշխարհում հայտնվել է ժամանակակից ստրկության մեջ։ Ողջ աշխարհում հարկադիր աշխատանքի զոհն է հանդիսանում մոտ 152 մլն երեխա։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Աշխատանքի միջազգային կազմակերպությունն այդ հետազոտությունն անցկացրել է Walk Free Foundation-ի և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ։ Հետազոտության տվյալները ներկայացվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։

Հետազոտության տվյալներով՝ ստրկության մեջ պահվող 40 մլն մարդկանցից մոտ 25 միլիոնին ենթարկում են հարկադիր աշխատանքի, ևս 15 միլիոնին բռնությամբ ստիպում են ամուսնանալ։ Անազատության մեջ գտնվող մարդկանց մեծ մասը՝ 29 միլիոնը կամ 71 տոկոսը կանայք և աղջիկներ են։ Կոմերցիոն սեքս-ինդուստրիայում ճնշող մեծամասնությունը՝ 99 տոկոսը, կանայք են։

Հետազոտությունը վկայում է, որ 5-17 տարեկան մոտ 152 մլն երեխաներ հարկադիր աշխատում են։ Հիմնականում մանկական աշխատուժը գործածվում է գյուղատանտեսական ոլորտում։ Առավել մեծ թվով երեխաներ աշխատում են աֆրիկյան մայրցամաքում։

Կազմակերպության հայտարարությունում նշվում է, որ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները չեն կարող իրագործվել այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ չեն սկսել ակտիվորեն պայքարել ժամանակակից ստրկության ու մանկական աշխատուժի դեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում