Monday, 06 05 2024
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով

Ձեր ռազմավարական դաշնակիցը՝ ՌԴ-ն, ավելի շատ զենք է վաճառում Ադրբեջանին. Ալեքսանդր Ցինկեր

Վերջին ամիսներին նկատելիորեն ակտիվացել են հայ-իսրայելական շփումները պաշտոնական-քաղաքական մակարդակում: Այս շաբաթ եռօրյա աշխատանքային այցով Երևան էր եկել Իսրայելի խորհրդարանական պատվիրակությունը՝ Կնեսետի փոխխոսնակ, Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորությամբ: Հայաստանում է նաև «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Կնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը: Քաղաքական գործիչն «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսել է հայ-իսրայելական հարաբերություններին առնչվող մի շարք կարևոր հարցերի մասին:

Հարաբերություններն իսկապես ակտիվացել են

– Պարոն Ցինկեր, վերջին ամիսներին Հայաստանում ավելի ակտիվորեն են քննարկում հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման հարցը: Հայաստան եկան իսրայելցի քաղաքագետներ, նաև Դուք այցելեցիք Երևան, հետո Հայաստան եկավ Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարի գլխավորած պատվիրակությունը: Ի՞նչ դինամիկա եք տեսնում Իսրայել-Հայաստան հարաբերություններում, և ինչպե՞ս կարելի է խթանել դրանց զարգացումը:

– Նախ, ուզում եմ համաձայնել, որ հարաբերություններն իսկապես ակտիվացել են: Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստան-Իսրայել միջխորհրդարանական խմբի նախագահ տիկին Թալի Պլոսկովին և Արտակ Զաքարյանին, որը ևս ժամանակին աշխատում էր որպես այդ խմբի ղեկավար: Նրանք կարողացան շարժել, ակտիվացնել հարաբերությունները շատ թույլ կետից, և արդեն երկրորդ տարին է, որ տեղի են ունենում հանդիպումներ և՛ խորհրդարանների, և՛ հասարակական կազմակերպությունների մակարդակով: Դա նպաստեց, որպեսզի կայանա տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի այցը Հայաստան, և այնտեղ որոշվեցին հարաբերությունների զարգացման հիմնական ուղիները: Դրանք այնպիսի ոլորտներ են, ինչպիսիք են «հայ-թեք»-ի հարցը, նորարարությունների կիրառումը գյուղատնտեսության մեջ: Բնականաբար, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներից են նաև զբոսաշրջությունը, մշակույթը: Այսպիսով, կան ուղղություններ, որոնք զարգացնելն իմաստ ունի, և այս ֆորումն ու մեր այցելությունը ցույց տվեցին, որ արդեն իսկ կատարվել է որոշակի աշխատանք: Համենայնդեպս, մեր նախորդ նիստից հետո ստեղծվեց ուղիղ ավիաչվերթ Իսրայելի և Հայաստանի միջև, ինչին մենք երկար ժամանակ փորձում էինք հասնել և ի վերջո հասանք մեր նպատակին, և այսօր ինքնաթիռները շաբաթական երկու անգամ իրականացնում են չվերթներ: Սա զուտ բիզնես նախագիծ է, որովհետև եթե մարդ չլիներ, չվերթները կփակեին:

Արդեն կան փոխհարաբերություններ ընկերությունների մակարդակով: Ես ինձ հետ բերել եմ Գալիլեայի մենեջմենթի միջազգային ինստիտուտի նախագահի նամակը և փոխանցել Հայաստանի գյուղատնտեսության նախարարին: Այս ինստիտուտը զբաղվում է խորհրդատվությամբ գյուղատնտեսության ոլորտում, աշխատում է խոշոր երկրների հետ: Կան հետաքրքրություններ քաղաքային համագործակցության մակարդակի վրա: Մենք հանդիպեցինք Գյումրիի քաղաքապետի հետ: Ես բերել էի Պետահ-Տիկվայի քաղաքապետի նամակը: Ի դեպ, այնտեղ շատ հայեր կան: «Պետահ-Տիկվա» թարգմանաբար նշանակում է «հույսի դռներ»: Եվ պարոն Բալասանյանը փոխադարձ ցանկություն հայտնեց ստորագրել համաձայնագիրը, որպեսզի Գյումրին և Պետահ-Տիկվան դառնան եղբայր քաղաքներ: Ես նկատում եմ, որ նաև զբոսաշրջիկներն են ավելացել: Իսրայելցիները սիրում են ճանապարհորդել, բացահայտել նոր քաղաքներ: Ավելին, բացահայտեմ մի գաղտնիք. իսրայելցիները սիրում էլ խաղալ կազինոյում, իսկ մեզ մոտ կազինոներ չկան: Երբ մենք Ծաղկաձորում էինք, մտանք կազինո և տեսանք իսրայելցիների մի ամբողջ խումբ: Այսինքն՝ ընթանում է պրոցես: Ասեմ ավելին՝ որքան շատ են այսօր գրում ադրբեջանական ԶԼՄ-ներում, թե դա պատրանք է, հայ-իսրայելական հարաբերությունների ակտիվացում չկա, այնքան ավելի շատ եմ համոզվում, որ իսկապես հարաբերություններն ակտիվացել են:

Որդեգրեցին ավելի պրագմատիկ մոտեցում

 – Ի՞նչ հետաքրքրություններ կամ շահեր ունի Իսրայելը Հայաստանում ռազմավարական իմաստով: Սա իսկապես քաղաքականություն է Հայաստանի նկատմամբ, թե՞ այս հարաբերություններն ավելի շատ վերաբերում են Ադրբեջանին: Իսրայելը ռազմավարական բնույթի, ավելի խոր հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Հայաստանը, իհարկե, չի կարող նավթ վաճառել Իսրայելին: Այնուամենայնիվ, Հայաստանը կարո՞ղ է փորձել հասնել իսրայելա-արբեջանական հարաբերությունների մակարդակին: Հայաստանի հետ շփումների ակտիվացումը կարո՞ղ ենք համարել ինչ-որ շրջադարձ Իսրայելի քաղաքականության մեջ:

– Ես հասկացա հարցը: Եթե հետ գնանք դեպի պատմություն, կտեսնենք որոշ խնդիրներ: Մի կողմից, Իսրայելում կար մի մոտեցում, թե Հայաստանի հետ խնդիր կա, որովհետև նրանց հիմնական գործընկերը Իրանն է, իսկ Իրանը միակ երկիրն է աշխարհում, որ բացահայտորեն ասում է, թե հարկավոր է ոչնչացնել Իսրայելը, և ինչպե՞ս կարելի է աշխատել Հայաստանի հետ, փոխանցել նրանց նորարարական տվյալներ, երբ նրանք կապված են Իրանի հետ: Հայաստանում ասում էին՝ այդ իսրայելցիների ամենամեծ ընկերները Թուրքիան և Ադրբեջանն են, մեր նավթի 40 տոկոսը Իսրայելը ստանում է Ադրբեջանից, Թուրքիայի հետ ևս մեծ ծավալների առևտրաշրջանառություն կա, և բացի այդ՝ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Այդ պատճառով էլ հարաբերությունները չէին ստացվում: Ինչ-որ մի պահից սկսած երկու կողմերում էլ, իմ կարծիքով, սկսեցին ամրապնդվել ավելի պրագմատիկ քաղաքական մտքեր: Ժամանակին մեր վարչապետ Ռաբինը ասել է՝ «պետք է բանակցել՝ կարծես չենք պատերազմում, և պատերազմել՝ կարծես չենք բանակցում»: Մենք ունենք ինչ-որ տարաձայնություններ՝ կապված տարբեր հարցերի հետ: Բայց դա չի նշանակում, որ պիտի սպասենք, մինչև որ բոլոր տարաձայնությունները կվերանան, հետո նոր սկսենք զարգացնել հարաբերությունները: Այս գաղափարը սկսեց աշխատել ավելի հստակ:

Բաքվի փորացավը

Իհարկե, Թուրքիայի հետ հարաբերություններն առանձին հարց է: Կարծում եմ՝ քանի դեռ Էրդողանը կանգնած է իշխանության ղեկին, չենք կարող վերադառնալ այն հարաբերություններին, որ կային Թուրքիայի նորմալ, աշխարհիկ պետության հետ: Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակվում են, և վերջերս կայացավ Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցը: Ինձ թվում է՝ այն բանից հետո, երբ Հայաստանը ստացավ ռուսական «Իսկանդեր» համակարգեր, ադրբեջանցիներն ուզում են Իսրայելից գնել «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգեր:

– Ի դեպ, ստացա՞ն, թե՞ ոչ:

– Ոչ, ոչ, որևէ պայմանագիր չի ստորագրվել, ընդամենը եղել են խոսակցություններ ցանկության մասին: Առայժմ իրագործվում են այն պայմանագրերը, որոնք ստորագրվել են մի քանի տարի առաջ:

– Թեև ռազմական փորձագետներն ասում են, որ «Երկաթե գմբեթի» հակահրթիռները ի զորու չեն չեզոքացնելու «Իսկանդերի» հրթիռները:

– Այսպես ասեմ՝ հույս ունեմ, որ դա չենք տեսնի կիրառության մեջ, թե կարող է ոչնչացնել, թե չի կարող: Թող որ դրանք լինեն զուտ տեսական դատողություններ:

Իսրայելը զենք կվաճառի՞ Հայաստանին

Ուզում եմ ասել, որ հարկավոր է առաջ տանել այդ պրագմատիկ մոտեցումը Իսրայելի և Հայաստանի հարաբերություններում: Կան կետեր, որոնց հիման վրա կարող ենք զարգացնել մեր հարաբերությունները: Ավելին, Իսրայելը ռազմական տեխնիկայի խոշորագույն արտահանողներից է: Մենք առաջարկել ենք Հայաստանին գնել իսրայելական զենք, սարքավորումներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Հայաստանի պաշտպանության նախարարն ասաց, որ դրանք շատ թանկ են, մենք ինքներս կարտադրենք անօդաչուներ: Ես կարող եմ մի ուրիշ բան ասել, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և ես չեմ զարմանա, եթե ինչ-որ փուլից սկսած, երբ Հայաստանը կսկսի սպառազինություն ձեռք բերել նույն Իսրայելից, ՀԱՊԿ-ի մասնակիցներից մեկը, մասնավորապես Ռուսաստանը չի ասի՝ իսկ ինչո՞ւ եք այլ երկրներից գնում, եթե կարող եք ինձնից զենք գնել:

– Ի դեպ, Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը իսրայելցի նախարարի այցելությունից հետո հայտարարեց, որ Իսրայելը կարող է զենք վաճառել ցանկացած երկրի, այդ թվում՝ Հայաստանին:

– Այսպես ասենք՝ նա մեջբերեց իմ խոսքերը, որ Իսրայելը բաց է համագործակցության համար: Ավելին, ժամանակին մենք առաջարկել ենք Հայաստանին, Հայաստանը հրաժարվեց:

– Կարծում եք՝ Հայաստանը և Իսրայելը կարո՞ղ են սկսել համագործակցել ռազմական ոլորտում:

– Սկզբունքորեն հնարավոր է: Դրա մասին երկու օր առաջ խոսեց Թալի Պլոսկովը: Հանդիպման ընթացքում նա ասաց, որ մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում, ընդհուպ մինչև ռազմական համագործակցություն:

Սենսորային հաղորդիչներ՝ պաշտպանական ոլորտի համար

– Իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին, ի վերջո, զուտ բիզնես գործարք է, թե՞ քաղաքականություն:

– Ինչպես ամերիկացիներն են ասում՝ ոչ մի անձնական բան չկա, դա լոկ բիզնես է: Վերջերս Հայաստանի պաշտպանության նոր նախարարն ասել է, թե Հայաստանին պետք չեն այլ երկրների անօդաչուներ, մենք ինքներս կարող ենք արտադրել: Ես կարող եմ եզրակացնել, որ դա Հայաստանի պաշտպանական գերատեսչության կոնցեպտն է: Բայց Իսրայելը նաև այլ արտադրանքներ ունի: Օրինակ՝ Գյումրիում մենք այցելեցինք Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ: Մենք մեզ հետ բերել էինք սենսորային հաղորդիչներ: Եթե դրանք դնեք սահմանի երկայնքով, դրանք կարող են վերահսկել հողի ցանկացած ցնցում, այսինքն՝ այդ սարքերը կարելի է օգտագործել նաև պաշտպանության և պահակային ծառայության մեջ: Խնդրեմ, այդ ընկերությունը առաջարկում է իր արտադրանքը:

– Գուցե իսկապես Իսրայելի մոտեցումն այդպիսին է, որ զենքի վաճառքն Ադրբեջանին քաղաքական շարժառիթներ չունի, բայց մենք տեսել ենք դրա կոնկրետ հետևանքները, երբ իսրայելական զենքը շատ արդյունավետորեն օգտագործվում էր հայկական բանակի դեմ, և դա լուրջ ազդեցություն է թողնում հանրային ընկալումների վրա: Իսրայելում այս հանգամանքը հաշվի առնո՞ւմ են:

– Ես նման դեպքերում միշտ ասում եմ՝ տեսեք, ձեր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը, ավելի շատ զենք է մատակարարում Ադրբեջանին: Կարծում եմ՝ դրանից հետո հարցին այլևս ասելու բան չկա: Իհարկե, լավ կլինի, որ պատերազմներ չլինեն, և ոչ ոքի զենք չվաճառվի, բոլորը լինեն «չաղ և բախտավոր», բայց իրավիճակը, ցավոք, այդպիսին չէ: Դրա համար էլ ասում եմ, որ Իսրայելում չի եղել քաղաքական որոշում՝ վաճառել զենք Ադրբեջանին և չվաճառել Հայաստանին: Հայաստանն ինքն է հրաժարվել:

Իսրայելա-ադրբեջանական սկանդալային պատմությունը

– Վերջին սկանդալը, երբ Իսրայելի ՊՆ-ն արգելեց իսրայելական ընկերություններից մեկին «մահապարտ» անօդաչուներ մատակարարել Ադրբեջանին, կարո՞ղ է ազդել իսրայելա-ադրբեջանական ռազմական համագործակցության վրա:
Չէ, չեմ կարծում: Նախ, դա տեղի ունեցավ այն պատճառով, որ զենքի վաճառքով զբաղվող իսրայելական ընկերությունը խախտել էր օրենքի դրույթները, այդ պատճառով էլ այժմ ընթանում է հետաքննություն ՊՆ-ում: Շատ հնարավոր է, որ այդ ընկերությունն ընդհանրապես զրկվի արտոնագրից: Բայց դա չի նշանակում, որ կդադարեցվի զենքի մատակարարումը Ադրբեջանին: Կան այլ ընկերություններ, որոնք զենք մատակարարելու արտոնագիր ունեն: Ես շնորհակալ եմ ADS ընկերության այն օպերատորներից, որոնք հրաժարվել են փորձարկել «մահապարտ» անօդաչուները հայկական դիրքերի վրա: Ըստ իսրայելական օրենքի՝ արգելվում է սպառազինություն մատակարարող կազմակերպություններին փորձարկել զենքը կենդանի թիրախների վրա, և անմիջականորեն կամ անուղղակիորեն մասնակցել մարտական գործողությունների այլ երկրներում: Այս դրույթը խախտվել է, և հիմա փորձում են պարզել այս հարցը, բայց պայմանագրերը հավանաբար կշարունակվեն իրականացվել:

Դեսպանություն բացելը պետք է հիմնավորվի

– Վերադառնանք հայ-իսրայելական հարաբերություններին: Ե՞րբ կբացվեն դեսպանություններ Երևանում և Իսրայելում՝ Երուսաղեմում կամ Թել Ավիվում:
– Ինչ վերաբերում է դեսպանությունների հարցին, ապա դա նաև ֆինանսական հարց է: Ցանկացած երկրի արտգործնախարարություն ունի բյուջե, և այնտեղ կա բաժին, որը զբաղվում է դեսպանությունների հարցով: Եթե կրճատվում է բյուջեն, կրճատվում են նաև դեսպանությունները, ինչպես, օրինակ, մեր դեսպանությունը Բելառուսում քիչ էր մնում՝ փակվեր: Տվյալ իրավիճակում ևս մի երկրում դեսպանություն բացելը պետք է հիմնավորված լինի կա՛մ առևտրաշրջանառության մեծ ծավալներով, կա՛մ բնակչությամբ, հետևաբար շատ հնարավոր է, որ այս հարցը լուծելը որոշ ժամանակ պահանջի և՛ մեր կողմից, և՛ հայկական կողմից: Մեր դեսպանը նստում է Թբիլիսիում և գալիս է Հայաստան, Հայաստանի դեսպանը նստում է Եգիպտոսում և նույնպես պարբերաբար գալիս է Իսրայել: Շատ հաճելի է, որ կան լավ հյուպատոսներ, որոնց միջոցով իրականացվում է աշխատանքը: Իսրայելի պատվավոր հյուպատոսը Հայաստանում Աշոտ Շախմուրադյանն է, իսկ Ցոլակ Մոմջյանը Հայաստանի պատվավոր հյուպատոսն է Իսրայելում:

Ես կասեի, որ այստեղ մեկ այլ հարց կա, որը մենք ուզում ենք լուծել մոտ ժամանակներում: Դա մուտքի արտոնագրի պահանջի (վիզաների) վերացումն է Իսրայելի և Հայաստանի միջև: Ինձ թվում է՝ այս հարցն ավելի մոտ է լուծմանը: Հիմա արդեն չեղարկված է վիզային ռեժիմը դիվանագետների համար: Այդ համաձայնագիրը ստորագրվեց Ցախի Հանեգբիի այցի ընթացքում: Կարծում եմ՝ դրանից հետո կլինի ծառայողական անձնագրերի հարցը, իսկ հետո՝ ընդհանրապես առանց վիզաների ռեժիմ բոլորի համար: Եվ եթե կարողանանք զարգացնել մեր հարաբերությունները, ավելացնել առևտրաշրջանառության ծավալները, այդ դեպքում հնարավոր է՝ բացվեն դեսպանությունները՝ որպես ածանցյալ երևույթ: Ի դեպ, Ցախի Հանեգբին և Հայաստանի արտգործնախարարը ստորագրել են նաև կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը, և դրա շնորհիվ առևտրային հարաբերությունները կարող են ակտիվանալ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում