ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ չի ների նրանց, ովքեր չեն քվեարկել իր օգտին և ապա զղջացել դրա համար։ Այս մասին նա ասել է CNN հեռուստաալիքին։
«Ինչ է տեղի ունեցել» իր նոր գրքում Քլինթոնը գրել է, որ ավելի քան երկու տասնյակ կանայք իր մոտ են եկել Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո և ափսոսանք հայտնել, որ չեն քվեարկել իր օգտին։
Քլինթոնը նշել է, որ զղջացողների համար ներում չկա, և որ դա դաս կլինի նրանց համար։