Ամերիացի լրագրող, հաղորդավար Լարի Քինգը հայտարարել է, որ իրեն ենթարկել են քաղցկեղային թարախակույտի հեռացման թոքերի վիրահատության։ Այս մասին նա պատմել է US Weekly պարբերականին։
Բժիշկը նրա մոտ քաղցկեղն ախտորոշել էր վաղ փուլում։ Հուլիսի 17-ին Լոս Անջելեսում նրան վիրահատել են։ Քինգը կորցրել է մի թոքի 20 տոկոսը։
Երկու շաբաթ անց նա վերադարձել է աշխատանքի։ 83-ամյա Քինգը խոստովանել է, որ հիվանդության առաջացմանը նպաստել է ծխախոտ ծխելը, չնայած այն բանին, որ Քինգը հրաժարվել է վնասակար սովորությունից մոտ 30 տարի առաջ։