Saturday, 25 07 2026
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում

Մերասի փոխարեն ուրի՞շն է ստորագրել (մաս 2-րդ)

Հոդվածաշարի 1-ին մասում անդրադարձել էինք «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի ցուցմունքներին ու փաստաթղթերին, որով նա ապացուցում է, որ իր դեմ կեղծ ցուցմունքներ են տվել: Այս հրապարակման մեջ կանդրադառնանք իրավապաշտպանի դեմ հարուցված քրեական գործում առկա մյուս փաստաթղթերին, մասնավորապես, տուժող ճանաչված Արփի Մերասի ստորագրություններին ու ցուցմունքներին:

Նախորդ դատական նիստի ընթացքում Մարինա Պողոսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանին միջնորդեց դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակել, պարզելու համար, թե ով է ստորագրել Արփի Մերասի անունից, քանի որ գործում առկա փաստաթղթերի տակ դրված ստորագրություններն անզեն աչքով դիտելիս ակնկայտ է դառնում, որ դրանք տարբերվում են իրարից (տես լուսանկարը):

Կարևոր է նշել, որ դեռևս 2015 թվականի հուլիսի 29-ին, երբ Մարինա Պողոսյանը կանչվել է քննչական բաժին բացատրություն տալու և տեսել է հաղորդման տակ տրված ստորագրությունը, իր առաջին իսկ բացատրության մեջ նշել է, որ դա իր վաղեմի մտերիմ Արփի Մերասինը չէ: «Ես չէի հավատում, որ Արփին իմ դեմ հաղորդում է տվել, իսկ երբ տեսա ստորագրությունը առավել ևս համոզվեցի, որ դա ինքը չի գրել»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Մերասի ներկայացուցիչ Հրանտ Անանյանն ու մեղադրող դատախազ Նելլի Արշաֆյանը առարկեցին միջնորդությանը: Փաստաբան Հրանտ Անանյանը նշեց, որ ստորագրություն կեղծելու տեսական մոտիվացիա չէր կարող լինել, քանի որ Արփի Մերասն իրեն լիազորել էր ստորագրել փաստաթղթեր: Փաստաբանը հայտարարեց, որ ինքը չի օգտվել այդ լիազորությունից և Մերասի փոխարեն ոչինչ չի ստորագրել, իսկ եթե պաշտպանական կողմը կասկածում է, որ ստորագրություն է կեղծվել, կարող է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել: Հետաքրքրական է, որ պաշտպանական կողմի մոտ կասկած է առաջացրել նաև Անանյանին տրված  լիազորագրում առկա ստորագրությունը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց դատաձեռագրաբանական փորձաքննություն անելու միջնորդությունը: Նշենք, որ պաշտպանական կողմի մոտ կասկած էր առաջացրել նաև քրեական գործում առկա երկու փաստաթղթերի՝ հաղորդման և փաստաբանի լիազորագրի բնօրինակ լինելը: Մերասի ներկայացուցիչ Հրանտ Անանյանը հաստատեց, որ գործում առկա հանցագործության մասին հաղորդումն ու իրեն տրված լիազորագիրը բնօրինակ չեն, այլ պատճեններ են:

Պողոսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ նախաքննության մարմինը չի արձանագրվել հանցագործության մասին հաղորդման բնօրինակը. «Քննիչը պետք է արձանագրեր, որ իրեն ներկայացվել է բնօրինակը և պատճենը կցվել է գործի նյութերին: Այնինչ չկա այդպիսի արձանագրություն, հետևաբար չկա և բնօրինակը»: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ այս փուլում չի անդրադառնալու, թե արդյոք կարելի էր պատճենով քրեական գործ հարուցել:

Նշենք, որ իրավապաշտպան Մարինա Պողոսյանի մոտ կասկածներ են առաջացել, որ  Արփի Մերասի անունից ոչ միայն փաստաթղթեր են ստորագրվել, այլև որ նրա  փոխարեն ցուցմունքները այլ անձ է գրել: Հիշեցնենք, որ արևմտահայերենին տիրապետող Արփի Մերասի ցուցմունքները գրված են արևելահայերենով և դրանք լի են իրավական եզրույթներով: Ու թեև Մերասի ցուցմունքների տակ գրված է, որ ցուցմունքը «գրված է իր խոսքերից», Մարինա Պողոսյանը պնդում է, որ իր վաղեմի մտերիմը նման բառապաշար չի գործածում:

Ի դեպ, երբ Արփի Մերասը հարցաքննվում էր դատարանում, Պողոսյանը նրան հարցրեց, թե արդյո՞ք նա հասկանո՞ւմ է, թե ինչ է նշանակում «օդորակիչ», «բառնի ստոյկա» և «տյունեռ» արտահայտությունները, Մերասն ասաց, որ ինքը նման բառեր չգիտի: Այնինչ նախաքննության փուլում «իր իսկ բառերից» գրված ցուցմունքներում առկա են այդ արտահայտությունները:

Հիշեցնենք, որ այս գորևծը սկսվել է 2015 թվականի հուլիսին, երբ ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել է հաղորդում հանցագործության մասին՝ ստորագրված կանադահայ Արփի Մերասի անունով, ով Տորոնտոյում գործող «Arpi Nursery School»-ի սեփականատերն է: Հաղորդման մեջ նշված է եղել, որ Մարինա Պողոսյանը, լիազորված չլինելով, վաճառել է դե յուրե Արփի Մերասին պատկանող անշարժ գույքը: Ու թեև Պողոսյանը տան վաճառքի վերաբերյալ երեք լիազորագրեր է ներկայացրել նախաքննությանը, նրա դեմ այնուամենայնիվ, մեղադրանք է առաջադրվել և գործն ուղարկվել է դատարան:

Մարինա Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գումարի յուրացման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) և մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 5-8 տարվա ազատազրկում: Իսկ գործով տուժող ճանաչված կանադահայ Արփի Մերասը նաև քաղաքացիական հայց է ներկայացրել Պողոսյանի դեմ՝ նրանից պահանջելով 57.820.000 ՀՀ դրամ: Մերասը պնդում է, որ բնակարանում նաև գույք է ունեցել, որը ևս յուրացվել է Պողոսյանի կողմից: Մերասի գույքային պահանջին, ինչպես նաև նրա մտերիմների տված ցուցմունքներին կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում