Friday, 19 04 2024
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր

Պողոսյանը փաստաթղթերով ապացուցում է, որ իր դեմ կեղծ ցուցմունքներ են տվել (մաս 1-ին)

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվել է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Մարինա Պողոսյանը, ով մի շարք նոր փաստաթղթեր է ներկայացրել դատարանին, որոնք մինչ օրս առկա չէին քրեական գործի նյութերում: Պողոսյանի հայտնած տեղեկություններն ու ներկայացրած փաստաթղթերև թերևս բեկումնային նշանակություն կարող են ունենալ, քանի որ նրա խոսքով, դրանք վկայում են, որ գործով տուժող ճանաչված Արփի Մերասը և Երևանի Դրամատիկական թատրոնի մի խումբ դերասաններ կեղծ տեղեկություններ են ներկայացրել նախաքննական մարմնին, իսկ հետագայում նաև դատարանին:

Նախ պետք է հասկանալ, թե ինչպես է հարուցվել այս քրեական գործը: 2015 թվականի հուլիսին Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել է հաղորդում հանցագործության մասին՝ ստորագրված կանադահայ Արփի Մերասի անունով, ով Տորոնտոյում գործող «Arpi Nursery School»-ի սեփականատերն է:

Հաղորդման մեջ նշված է եղել, որ Մարինա Պողոսյանը վաճառել է դե յուրե Արփի Մերասին պատկանող անշարժ գույքը: Մերասը հայտնել է, թե ինքը Մարինա Պողոսյանին երբեք վաճառելու հանձնարարություն չի տվել, փոխարենը «ընդհանուր լիազորագրեր է ձևակերպել» նրա անունով: Այլ կերպ ասած, Մերասը իրավապաշտպանին մեղադրել է ծանր հանցագործության մեջ և պահանջել է մեղավորներին ենթարկել պատասխանատվության:

Ի՞նչ է պարզվել նախաքննության և դատաքննության ընթացքում: Մարինա Պողոսյանը առաջին իսկ հնարավորության դեպքում նախաքննական մարմնին է ներկայացրել նոտարի կողմից վավերացված թվով երեք լիազորագրեր, որոնք ոչ թե ընդհանուր բնույթի են, ինչպես Մերասն է նշել իր հաղորդման մեջ, այլև կոնկրետ վերաբերել են տան վաճառքին, գրավադրմանը և այլ գործարքներ կատարելուն: 2008, 2010 և 2012 թվականներին տրված լիազորագրերում մասնավորապես նշված է, որ Մերասը սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի վերաբերյալ լիազորել է Մարինա Պողոսյանին «իր հայեցողությամբ տնօրինել (օգտագործել, վաճառել, փոխանակել, վարձով տալ, գրավ դնել, անհատույց օգտագործման հանձնել)», ինչպես նաև ստանալ վաճառքի գումարը:  Վաճառքին վերաբերող լիազորագրերն առանձնանում են նրանով, որ լիազորող անձը բացի նրանից, որ ստորագրում է լիազորագիրը, այլև իր ձեռքով գրում է «վաճառել» բառը թե լիազորագրում, թե նոտարական մատյանում: Սա սովորաբար արվում է նրա համար, որպեսզի լիազորող անձը հետագայում չհայտարարի, թե ինքը առանց հասկանալու է ստորագրել այդ փաստաթուղթը:

Այս փաստաթղթերը ներկայացնելուց հետո Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը նախաքննական մարմինը չի կարճել, փոխարենը Երևանի դրամատիկական թատրոնի որոշ ներկայացուցիչների և այլ վկաների ցուցմունքներով փորձել է հիմնավորել, թե Մարինա Պողոսյանը բնակարանը վաճառել է՝ Արփի Մերասի վստահությունը չարաշահելով:

Ի դեպ, նոտար Մարինե Մանուկյանը, ում մոտ էլ ձևակերպվել են թվով երեք լիազորագրերը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում վստահեցրեց, որ նախքան լիազորագրի ստորագրումը ինքը կարդում և բացատրում է դրա բովանդակությունը: Թեև Արփի Մերասը իր ձեռքով գրել է «վաճառել» բառը, սակայն դա նրան չի խանգարել, որպեսզի հայտարարի, թե չի հասկացել, որ լիազորում է վաճառել բնակարանը: Նա, կարելի է ասել, օգտվում է սփյուռքահայ լինելու հանգամանքից՝ ստեղծելով տպավորություն, որ փաստաթղթերից որևէ բան չի հասկանում, թեև երկար տարիներ հայոց լեզու է դասավանդել կանադահայ երեխաներին:

Ինչ վերաբերում է «ընդհանուր բնույթի լիազորագիր» ձևակերպելուն, ապա դատարանում հարցաքննվող Արփի Մերասը հայտարարեց, թե դա տվել է Մարինա Պողոսյանին, որպեսզի վերջինս վերանորոգի իր բնակարանը: Այս փաստի կապակցությամբ մեղադրյալի կարգավիճակում հայտնված Պողոսյանը ներկայացրեց փաստաթղթեր, որոնք հիմնավորում են, որ Մերասը չէր կարող վերանորոգման համար տալ լիազորագրերը: Նախ, որևէ մեկին պատկանող բնակարանը վերանորոգելու համար լիազորագրի անհրաժեշտություն չի լինում: Երկրորդ, լիազորագրերից որևէ մեկում անգամ չկա «վերանորոգել» բառը, երրորդ և որ ամենակարևորն է, տան վերանորոգման ժամանակահատվածում Արփի Մերասը չի հանդիսացել դրա սեփականատերը և պարզապես չէր կարող լիազորագիր տալ:

Արփի Մերասը վիճահարույց բնակարանի դե յուրե սեփականատեր է դարձել միայն  2008 թվականի մայիսին, երբ Կանադայից եկել է Հայաստան: Մարինա Պողոսյանի ներկայացրած փաստաթղթերով ապացուցվում է, որ տան վերանորոգման և կահավորման աշխատանքները ավարտված են եղել դեռևս 2008 թվականի փետրվարին: Ի դեպ, Պողոսյանը ոչ թե վերանորոգման, այլ տան գազաֆիկացման, հեռախոսահամար անցկացնելու և այլ պայմանագրեր կնքելու համար ունեցել է լիազորագիր, սակայն ոչ Արփի Մերասից, քանի որ վերջինս 2007 թվականին փաստաթղթերով որևէ կապ չի ունեցել այդ բնակարանի հետ: Այդ ժամանակ տան դե յուր սեփականատերը եղել է Մարինա Պողոսյանի եղբայրը, ով էլ երեք ամիս վավերությամբ լիազորագիր է տվել Պողոսյանին, որպեսզի վերջինս իր անունից կնքի անհրաժեշտ գործարքները:

Տան վերանորոգման և կահավորման վերաբերյալ իրավապաշտպանի ներկայացրած բոլոր փաստաթղթերը («Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագիր, բնակարանի վերանորոգման աշխատանքներ կատարած վարպետի կողմից տրված ստացականը,սանհանգույցի պարագաների, սոսնձի, ներկերի և սալիկների գնման հաշիվ-ապրանքագրերը) տրված են 2007 թվականին, բացառությամբ գազի կաթսային վերաբերող փաստաթղթի, որը տրված էր 2008 թվականի փետրվարին: «Բոլորին էլ հայտնի է, որ գազի կաթսան տեղադրվում է վերանորոգումն ավարտելուց հետո: Այսինքն, 2008 թվականի փետրվարին բնակարանի վերանորոգումն ավարտված էր»,- նշեց Մարինա Պողոսյանը:

Ի դեպ, Արփի Մերասը ևս դատարանում տված իր ցուցմունքում խոստովանել է, որ երբ ինքը 2008 թվականին եկել է Երևան, իսկ դա եղել է մայիս ամսին, վերանորոգումն արդեն ավարտված է եղել: «Ինքը առաջարկեց (վերանորոգումն անել), ըսի շատ լավ: Երբ որ եկա, շատ-շատ տպավորված էի և ուղղակի հիացած»,- հայտատարել է Արփի Մերասը: Փաստաթղթերից և իր ցուցմունքներից պարզ է դառնում, Արփի Մերասը չէր կարող Պողոսյանին լիազորել վերանորոգել մի բնակարան, որն արդեն կապիտալ վերանորոգված ու կահավորված էր, որից հիացած է եղել կանադահայ տիկինը:

Սակայն սա միակ դրվագը չէ, որի վերաբերյալ Արփի Մերասի տված ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը: Նա հայտարարել էր, թե վիճելի բնակարանը իր անունով է գրանցվել, երբ ինքը Մարինա Պողոսյանի հոր և եղբոր հետ կնքել է առքուվաճառքի պայմանագիր: Նոտարապես վավերացված փաստաթուղթը սակայն միամգամայն այլ բան է փաստում: Առքուվաճառքի պայմանագիրը կնքվել է  2008 թվականի մայիսի 16-ին, երբ Մարինա Պողոսյանի հայրն ու եղբայրը բացակայել են Հայաստանի Հանրապետությունից: Պողոսյանը եղբոր կողմից տրված լիազորագիր է ունեցել և հենց ինքն է վաճառել բնակարանը Արփի Մերասին: «Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ եղբորս և հորս բացակայության պայմաններում հենց ես եմ ձևականորեն վաճառել բնակարանը Արփիին, քանի որ այն ինքն էր գնել, բայց փաստաթղթերով եղբորս անունով էր գրանցված տանսհինգ տարի շարունակ: Եթե ես ուզենայի որևէ կերպ խաբել Արփիին, ով իմ քառասուն տարվա մտերիմն էր, ապա պարզապես չէի վաճառի բնակարանը նրան»,- ասում է Մարինա Պողոսյանը:

Ուշագրավ է, որ տան ձևական առքուվաճառքի պայմանագիրը, որով Մերասը սեփականատեր է դարձել ու նրա կողմից առաջին լիազորագիրը Մարինա Պողոսյանին տրվել է նույն օրը՝ րոպեների տարբերությամբ: «Երկու գործարքներն էլ եղել են տեղում, գրանցվել են միմյանց հաջորդող համարների ներքո (1024 և 1025): Սա ապացուցում է, որ բնակարանի սեփականատեր դառնալուց րոպեներ հետո Արփի Մերասը ցանկություն է հայտնել, որ ես էլ կարողանամ լիարժեքորեն տնօրինել այն»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասել է Մարինա Պողոսյանը:

Մարինա Պողոսյանի խոսքով, տան վերանորոգման ու կահավորման համար ինքը ծախսել է 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Իսկ հետագայում նա Արփի Մերասին է տվել ևս 20 միլիոն դրամ, որպեսզի ինքը դառնա տան սեփականատերը, ինչը, սակայն չի արձանագրվել փաստաթղթերով:

«Ես ստացական չեմ վերցրել 20 մլն դրամը Արփիին փոխանցելուց, նախ քանի որ, մենք մի ընտանիքի պես ենք եղել, մայրս շատ վաղուց ՝ երիտասարդ տարիքում էր մահացել, և Արփին ինձ ծնողի պես էր: Երբ 1993 թ. Արփին վճարել էր 6500 ԱՄՆ դոլարը և փաստացի գնել բնակարանը, որը իրավական առումով ձևակերպվել էր եղբորս անունով, արդյո՞ք Արփին կազմել էր որևէ փաստաթուղթ կամ վերցրել ստացական, որ ինքը որևէ կապ ունի տվյալ  բնակարանի հետ: Չէր կազմել, դա արվել է փոխադարձ վստահության հիման վրա: Նույնկերպ և ես որևէ կերպ չեմ ձևակերպել, երբ նրան տվել եմ 20 միլիոն դրամը»,- դատարանում հայտարարել է Պողոսյանը:

Իրավապաշտպանը նաև պատասխանել է այն հարցին, որն իրեն հաճախ է տրվել. ինչո՞ւ 2010 թվականին, երբ Արփի Մերասը եկել էր Հայաստան, բնակարանի առքուվաճառքի պայմանագիր չեն կնքել, որպեսզի տունը դե յուրե դառնար իր սեփականությունը. «2010թ ապրիլի 21-ին տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի մեղավորը վիճելի էր և ես դիմել էի դատարան քաղհայցով (ԵէԴ/0998/02/10), իսկ  հակառակ կողմը հակընդդեմ հայց էր ներկայացրել, երկուստեք գույքի արգելանքի հարց էր առաջացել, և այդ բնակարանի վրա անհարկի արգելանքից խուսափելու նպատակով է միայն, որ  առքուվաճառքի գործարքը չկատարվեց: Ինչ վերաբերվում է այն հարցին, թե ինչու 2010 թվականին որդուս վրա չձևակերպեցի տունը, ապա ասեմ՝  նախ որդիս շատ երիտասարդ էր նման սեփականություն ունենալու համար և երկրորդ մեկ ամսից բանակ էր զորակոչվելու։ Ի դեպ դա վերջին անգամն էր, երբ ես Արփիին հանդիպել եմ Հայաստանում մինչև սույն քրեական գործի հարուցելը»,- պնդել է Պողոսյանը:

Մարինա Պողոսյանը դատարանում նաև անդրադարձել է նաև բնակարանը վաճառելու դրվագին. «Ես որևէ ապօրինի գործարք չեմ կատարել և ամենամեծ ցանկության դեպքում իսկ չէի կարող կատարել, քանի որ անշարժ գույքի առքուվաճառքը կատարվում է նոտարական կարգով հետագա պետական գրանցմամբ, փաստացի եթե ես իրավասու չլինեի տվյալ գույքը օտարելու, որևէ նոտար չէր վավերացնի այդ գործարքը»։

Իրավապաշտպանը դատարանին ներկայացված փաստաթղթերով ապացուցեց, որ ինքը բնակարանը մտադրվել է վաճառել դեռևս 2013 թվականին և արել է դա բաց ու հրապարակային, երբ անշարժ գույքի գործակալության և այլ կայքերում զետեղել է հայտարարություններ և տան լուսանկարներ: «Արդյո՞ք որևէ բանական անձ կարող է ի լուր ողջ աշխարհի համացանցում տեղադրել հայտարարություն իբրև իր կողմից կատարվելիք հանցագործության վերաբերյալ»,- հռետորական հարց է հնչեցրել Մարինա Պողոսյանն ու հավելել, որ 2014 թվականի գարնանը պաստառ է փակցրել բնակարանի՝ դեպի հրապարակ նայող պատշգամբին: Որպեսզի դատարանի հասկանալի լինի պատշգամբի տեսանելիությունը, որը երևում է անգամ Հանրապետության Հրապարակից, Մարինա Պողոսյանը ներկայացրել է դրա լուսանկարը:

Ի վերջո, 2014 թվականի մայիսին բնակարանը գնել է Պողոսյանի մանկության ընկերուհին՝ 33 միլիոն դրամով: «Վաճառքի  մասին Արփին տեղյակ է եղել,  ես եմ նրան ասել, թեև նման պարտավորություն չեմ ունեցել, քանի որ տունը իմն է եղել, սակայն զուտ  մարդկային տեսանկյունից ես նրան ասել եմ և տեղեկացրել, որ տունը այնպիսի մարդ է  գնել, որ երբ ինքը գա Հայաստան,  կարող է այնտեղ ապրել, քանի որ այդ մարդը ՝գնորդը,  այնտեղ  չի ապրելու և ոչ էլ վարձով է տալու»,- իր ցուցմունքում նշել է Մարինա Պողոսյանը:

Քանի որ հետագայում գնորդը վաճառել է բնակարանը, նախաքննության մարմինը եզրակացրել է, թե 2014 թ. մայիսին կնքված առքուվաճառքի պայմանագիրը շինծու է եղել և Պողոսյանի մանկության ընկերուհին աջակցել է իրեն այդ գույքը յուրացնելու հարցում: «Նախաքննության  մարմինը անտեսել է իմ ու գնորդի՝ մանկության ընկերուհիներ  լինելու  փաստը, և այն, որ եթե  ես  ցանկանայի բնակարանը ձևական  օտարել նրան, ապա դեռ 2013 թ.-ից   վաճառքի  վերաբերյալ   հայտարարություններ  չէի  տեղադրի  համացանցում,  անշարժ գույքի գործակալություններում, 2014թ. ի լուր ամբողջ աշխարհի  պաստառ  չէի  փակցնի պատշգամբին»,- հայտարարել է Պողոսյանը:

Պողոսյանը նաև նշեց, որ երբ 2015 թվականի հուլիսի 29-ին նրան զանգահարել են Ոստիկանության Երևան քաղաքի  վարչությունից և բանավոր հայտնել, որ նա կասկածվում է ինչ-որ խարդախություն կատարելու մեջ, ինքը չի հավատացել դրան: «Ես միանգամից ներկայացել եմ վարչություն, որտեղ և տեղեկացել եմ, որ իբր Արփին իմ դեմ բողոք է ներկայացրել, սակայն ես դրան չէի հավատում և չէի կարող  հավատալ, քանի որ ընդամենը օրեր առաջ էի զրուցել վերջինիս հետ: Ես դա լուրջ չընդունեցի և մտածեցի, որ դա հերթական ոստիկանական սադրանք է՝ կապված է իմ աշխատանքային գործունեության հետ»,- իր ցուցմունքում հայտնել է Պողոսյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ ինքը լուրջ չի ընդունել հարուցված քրեական գործը, քանի որ դա առաջին դեպքը չի եղել, երբ իր դեմ գործ են փորձել սարքել: Հիշեցնենք, որ 2014 թվականին Մարինա Պողոսյանի դեմ մեկ այլ գործ էր հարուցվել, որը 8 ամիս քննելուց հետո նախաքննության մարմինը կարճել էր և եկել եզրակացության, որ Պողոսյանի վերաբերյալ ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդած անձը՝ ՀՀ քաղավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը, չի գիտակցել, որ սուտ ցուցմունքներ է տալիս իրավապաշտպանի դեմ: «Երևի այս գործով էլ հետագայում կգան եզրակացության, որ Արփի Մերասը չի գիտակցել, որ կեղծ տեղեկություններ է տվել իմ վերաբերյալ՝ մանավանդ, որ Մերասը ևս, ինչպես և Երիցյանը, բավականին մեծ է տարիքով. 80-ն անց կին է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը:

Եթե նախորդ գործը դատաքննության փուլ չէր հասել, ապա այս մեկը արդեն իսկ քննվել է դատարանում և հասել ավարտական փուլին: Մարինա Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գումարի յուրացման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) և մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 5-8 տարվա ազատազրկում: Իսկ գործով տուժող ճանաչված կանադահայ Արփի Մերասը նաև քաղաքացիական հայց է ներկայացրել Պողոսյանի դեմ՝ նրանից պահանջելով 57.820.000 ՀՀ դրամ: Մերասի գույքային պահանջին, ինչպես նաև նրա մտերիմների տված ցուցմունքներին կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում