Saturday, 25 07 2026
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն

«Ինչ կուզեմ հիշել, անպայման կհիշեմ». 81-ամյա Արփի Մերասի հակասական ցուցմունքները

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանին գույքի հափշտակության մեջ մեղադրող կանադահայ Արփի Մերասը նախորդ շաբաթ հարցաքննվեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Հարցաքննությունից պարզ դարձավ, թե նրա փաստաբան Հրանտ Անանյանն ինչու էր ամեն կերպ փորձում տարեց կնոջը արգելել պատասխանել լրագրողների հարցերին:

81-ամյա Արփի Մերասի ցուցմունքները լի էին հակասություններով ու անհասկանալի մտքերով: Նախքան նրա խոսքերը մեջբերելը՝ կարևոր է ընդգծել, որ Մերասը դատարանում հայտարարեց, որ ինքը հիշողության հետ խնդիրներ չունի, երկու տարին մեկ բժշկական ստուգում է անցնում Կանադայում, քանի որ մանկապարտեզի տնօրեն է, և եթե հոգեպես ու ֆիզիկապես առողջ չլինի, իրեն թույլ չեն տա աշխատել երեխաների հետ: Ավելին, Մերասը մի պահ այնքան անկեղծացավ, որ հայտարարեց. «Այն, ինչ կուզեմ հիշել, անպայման կհիշեմ»:

Այժմ անդրադառնանք նրան, թե ինչ ուզեց հիշել Արփի Մերասը: Ըստ նրա ցուցմունքների՝ ինքը լիազորագիր է տվել իր մտերիմ Մարինա Պողոսյանին, որպեսզի վերջինս վերանորոգի բնակարանը: Սակայն դատարանում հրապարակված լիազորագրերից որևէ մեկում նշված չէր, որ այն տրվել է վերանորոգման նպատակով: Հարցին, թե ինչու լիազորագրերում խոսք չկա վերանորոգման մասին, Արփի Մերասը հարցով պատասխանեց. «Իսկ կա՞, որ նվիրել եմ Մարինա Պողոսյանին»:

Մերասն ասաց, որ լիազորագրեր տալուց իր մտքում միշտ եղել է, թե ինքը վերանորոգման համար է տալիս: Լիազորագրերի բովանդակությունը, սակայն,  փաստում է, որ Արփի Մերասը Մարինա Պողոսյանին լիազորել է վաճառել բնակարանը: Ավելին, 2012 թվականին իր տված լիազորագրի ներքո Մերասը ձեռագիր ավելացրել է, որ լիազորում է Մարինա Պողոսյանին վաճառել և գրավադրել անշարժ գույքը: Հարցին՝ ինչու է սեփական ձեռքով գրել, որ Պողոսյանը կարող է վաճառել և գրավադրել գույքը, կանադահայ կինը պատասխանեց. «Ինձ ինչ-որ ըսին, ատանկ գրեցի, ես չհորինեցի… Ավելին չեմ ուզեր այս հարցին պատասխանել»:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը տուժողի կարգավիճակ ունեցող Մերասին պարզաբանեց, որ ինքը պարտավոր է պատասխանել կողմերի հարցերին, նույնիսկ եթե այդ հարցերն իրեն դուր չեն գալիս: Արփի Մերասը, սակայն, չհստակեցրեց, թե կոնկրետ ով է իրեն ասել, որ նման բան գրի լիազորագրում: Միայն նշեց, որ նոտարի մոտ մեկն իրեն այդպես է ասել, բայց ինքը չի հիշում, թե ով: Նշենք, որ լիազորագիր տալու ժամանակ Մարինա Պողոսյանը բացակայել է Հայաստանից և Մերասի հետ չի եղել նոտարական գրասենյակում:

Մարինա Պողոսյանը հարց ուղղեց Մերասին՝ եթե այն ժամանակ ինչ-որ ասել են, դա էլ գրել է, հնարավոր է, որ հիմա էլ իր դեմ է ցուցմունքներ գրել ինչ-որ մեկի ասածով: Այս հարցը խիստ վրդովեցրեց մեղադրող դատախազ Էդգար Պետրոսյանին: Նա վեր թռավ տեղից, որպեսզի առարկի հարցի դեմ, ինչի համար էլ սանկցիայի արժանացավ դատավորի կողմից: Դատավորն, այնուամենայնիվ,  հանեց Պողոսյանի հարցը՝ հնարավորություն չտալով Մերասին հիշել, թե նախաքննության ընթացքում ում ասածով է գրել իր ցուցմունքները:

Կանադահայ Մերասը, սակայն, այլ հարցերի պատասխանելիս պնդեց, որ ցուցմունքները իր խոսքերից են գրվել, քննիչը կարդացել է, և ինքը ստորագրել է դրանց տակ: Ուշագրավ է, որ արևելահայերենին լիարժեք չտիրապետող սփյուռքահայի նախաքննական ցուցմունքները իրավաբանորեն ձևակերպված մեղադրական եզրակացություն են հիշեցնում:

Թեև տուժողը պնդում էր, որ նախաքննական ցուցմունքն իր բառերից է գրված, սակայն երբ Մարինա Պողոսյանը նրան հարցրեց, թե արդյոք նա հասկանո՞ւմ է, թե ինչ է նշանակում «օդորակիչ», «բառնի ստոյկա» և «տյունեռ» արտահայտությունները, Մերասն ասաց, որ ինքը նման բառեր չգիտի: Այնինչ նախաքննության փուլում «իր իսկ բառերից» գրված ցուցմունքներում Արփի Մերասը գործածել է հենց այդ արտահայտությունները:

Արփի Մերասի հարցաքննությունից հետո դատարանում հրապարակվեց գործի առաջին հատորը: Հաջորդ հատորները հրապարակվելու են մյուս նիստին, որ նշանակված է մարտի 22-ին, ժամը 10:00:

Տուժող վկա Մերասի ցուցմունքներում առկա հակասություններին կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում