«ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվելու համար չեմ զղջում»: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Մարտուն Գրիգորյանը՝ հավելելով․ «Խորհրդարանական ընտրություններից հետո արձակուրդային շրջան է՝ հանգստանում եմ, բազմաթիվ խնդիրներ կար, որ այս ընթացքում լուծեցի, այդ թվում՝ անձնական: Այսօր էլ նույն համոզման եմ, որ եթե կա մի բան երկրում անելու, դա ՀՀԿ-ն է, որ ունի հնարավորություն»:
Հարցին՝ հնարավո՞ր է ինչ-որ մի պահից անդամակցեք ՀՀԿ-ին, Մարտուն Գրիգորյանը նշեց. «Չեմ մտածել այդ մասին: Թիմի հետ աշխատում եմ, նորմալ հարաբերություն է: Սեպտեմբերից մենք ակտիվ զբաղվելու ենք քաղաքի խնդիրներով»:
Անդրադառնալով մամուլի այն տեղեկություններին, որ իրեն առաջարկվել է մարզպետի պաշտոն, Մարտուն Գրիգորյանը հերքեց. «Երբ որ որևիցե բան եղավ՝ կիմանաք: Եթե նշանակվեմ պաշտոնի, ուրեմն համաձայնվել եմ: Առաջիկայում կտեսնեք: Ես քաղաքականությունից չեմ հեռացել»:
Իսկ նախկին կուսակիցների՝ ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Ծառուկյանի հետ ունի ընկերական ջերմ հարաբերություններ: