Իրանի Ատոմային էներգիային կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ իր երկիրը կարող է 5 օրում վերսկսել ուրանի հարստացման աշխատանքները մինչև մակարդակ, որը բավարար է ռազմական կարիքներ համար։ Այս մասին հայտնում է իրանական Al Alam հեռուստաալիքը։
«Եթե մենք ընդունենք համապատասխան որոշում, ապա կարող ենք առավելագույնը 5 օրվա ընթացքում վերսկսել ուրանի՝ մինչև 20 տոկոս հարստացումը»,-ասել է Սալեհին։
Նա այդ հայտարարությունն արել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում լարվածության նոր ալիքի ֆոնին։ Մասնավորապես, խոսքը օգոստոսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պատժամիջոցների խստացման վերաբերյալ հրամանի ստորագրման մասին է, որը տարածվում է նաև Իրանի վրա։