Թուրք լրագրողը, ով երկրի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին մեղադրել էր Թուրքիայի ներկայիս բոլոր խնդիրների համար, հրապարակավ ներողություն է խնդրել:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Լրագրող Հասրեթ Յըլդըրըմը քննադատության արժանանալով` կրկին գրառում է կատարել. «Գրառմանս համար ողջ թուրք հանրությունից ներողություն եմ խնդրում»:
Հասրեթ Յըլդըրըմը Աթաթուրքին մեղադրելով անվանել էր «մեծ մանրէ»՝ հավելելով, որ նրա վարած քաղաքականության պատճառով է Թուրքիան ներկայումս մուրում Եվրոպայի դռների առջև:
Թուրքական սոցկայքերում լայն տարածում գտած մեկնաբանությունների համաձայն` Հասրեթ Յըլդըրըմը էրդողանամետ լրագրող է, և նրա այս «աններելի» քայլը քարոզչական նպատակներ է հետապնդել: