Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Ստեփանակերտն ի պաշտպանություն Քոչարյանի, ընդդեմ՝ ԼՂՀ սուբյեկտայնության

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն արձագանքել է ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի վերջին հարցազրույցին, որը վերաբերում էր բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցության խնդրին: Սակայն, տվյալ դեպքում, հարցը ոչ Կոլերովն է, ոչ էլ` այն խնդիրը, որ նա բարձրացել է: Բաբայանն ակնհայտ կեղծել է, երբ անդրադարձել է 1998-ին բանակցային գործընթացից Ստեփանակերտի դուրսմղման պատճառին: «Ադրբեջանի քմահաճույքով սա խախտվեց, բայց որևէ որոշում, առավել ևս՝ կոնսենսուսի միջոցով, չի ընդունվել այն մասին, որ ձևաչափը փոխվում է: Այսինքն՝ որևէ իրավական հիմք, որոշում չկա, որ այս ձևաչափը փոխվել է, չնայած գործընթացը այլ ձևաչափով է ընթանում»,-ասել է նա:

Այն, որ Բաքուն մշտապես փորձել է նենգափոխել արցախյան խնդրի էությունն ու բանակցային ձևաչափը հարմարեցնել իր օրակարգին` նորություն չէ: Այդպես եղել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, սակայն Հայաստանի առաջին նախագահին հաջողվել է ոչ միայն իրավա-քաղաքական ամրագրում տալ Արցախի բանակցային կարգավիճակին, այլ խրախուսել, որ Ստեփանակերտը կարգավորման գործընթացում ունենա սեփական տեսակետը, դիրքորոշումը: Դրանից շահել են հայկական դիվանագիտությունը, Հայաստանն ու Արցախը:

Իրավիճակն արմատապես փոխվեց, երբ 1997-ին Ստեփանակերտից Երևան տեղափոխվեց Ռոբերտ Քոչարյանը, ով միջնորդներին համոզեց, որ բանակցություններում կարող է ներկայացնել թե Հայաստանը, և թե Արցախը` ձևախեղելով հակամարտության բովանդակությունն ու ձևաչափը:

Իրականում` Քոչարյանը ԼՂ հարցը օգտագործել է իր ավտորիտար իշխանությունն ամրապնդելու նպատակով` բանակցային սուբյեկտայնությունից զրկելով ոչ միայն Արցախին, այլ նաև` Հայաստանին:

Պատահական չէ, որ Հայաստանի երկրորդ նախագահը ոչ միայն հաղթական լուծում չապահովեց Արցախի հարցում, այլ նրա պաշտոնավարման տարիներին շրջանառության մեջ դրվեց, այսպես կոչված, Մեղրիի փոխանակման նվաստացուցիչ տարբերակը:

Եթե Արցախի այսօրվա իշխանությունները հրաժարվում են ընդունել այս ակնհայտ ճշմարտությունը, ապա իրենք են անուղղակիորեն հարվածում սեփական երկրի սուբյեկտայնության գաղափարին:

Ստեփանակերտում պարտավոր են հասկանալ, որ ԼՂՀ սուբյեկտայնության հիմքը հանդիսանում են, առաջին հերթին, Հայաստան-Արցախ հարաբերությունները: Եթե այդ հարաբերություններում Արցախը չունի սեփական օրակարգը և, ըստ էության, չկա որևէ սկզբունքային հարց, որտեղ Ստեփանակերտը գոնե անհամաձայնություն հայտնի Երևանի վարած քաղաքականությանը, ապա անիմաստ է միջնորդներից պահանջել, որ նրանք վերականգնեն ԼՂՀ բանակցային կարգավիճակը:

Եթե Ստեփանակերտում չկա Արցախի սուբյեկտայնության գիտակցում, նման մոտեցում անիմաստ է պահանջել օտար երկրներից, եթե անգամ ԼՂՀ իշխանությունները վկայակոչում են քսանամյա վաղեմության փաստաթղթեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում