Friday, 26 04 2024
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը

Ինչու է Մոսկվան հիշել բանակցային գործընթացին Ստեփանակերտի վերադարձի մասին

«Հայկական կողմն ապրիլյան իրադարձություններից հետո պետք է բանակցությունները վերսկսելու իր պայմաններն առաջ քաշեր, բայց այդպես չվարվեց: Հայաստանը մեղավոր է, որ չօգտագործեց անցյալ տարվա ապրիլյան իրադարձությունները՝ Լեռնային Ղարաբաղին որպես բանակցային կողմ վերադարձնելու համար: Հայաստանը կորցրեց ԼՂ-ն բանակցային կողմ դարձնելու պահը: Այս հնարավորությունը կարելի է համարել կորսված»,-կայքերից մեկին տված հարցազրույցում ասել է Regnum լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը, ապա ենթադրել է, որ Հայաստանը հավանաբար, չի ուզում, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցային գործընթացին:

Ընդ որում, քաղաքագետը մեկ այլ վիճահարույց պնդում էլ է արել: «Համանախագահներն առաջարկում են, որ Ղարաբաղը վերադառնա բանակցային գործընթաց՝ որպես կողմ: Սա իրենց ընդհանուր դիրքորոշումն է: Այս հարցում նրանց դիրքորոշումները համընկնում են»,-ասել է նա:

Կոլերովի պնդումները որևէ կապ չունեն իրական քաղաքականության հետ, որովհետև Ապրիլյան պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթաց վերադարձնելու պահանջը ավելի էր մեծացնելու լարվածությունը և ըմբռնում չէր գտնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից:

Ինչքան էլ Կոլերովը պնդի` գոյություն չունի ԵԱՀԿ Մինսկի համանախագահների որևէ հայտարարություն, նույնիսկ կիսապաշտոնական ակնարկ, թե իրենք այս պահին հնարավոր են համարում ԼՂՀ վերադարձը բանակցային գործընթաց: Համանախագահները, որպես կանոն, այս հարցին տալիս են խուսափողական պատասխան կամ նման հնարավորությունը չեն բացառել բանակցային գործընթացի այլ հանգրվանում: Եթե անցյալ ապրիլին Հայաստանը պնդեր բանակցային գործընթաց Ստեփանակերտի վերադարձի անհրաժեշտությունն, ապա Ադրբեջանի ու շատ հնարավոր է` միջնորդների կողմից մեղադրվեր բանակցային գործընթացը վիժեցնելու մտադրության մեջ` դրանից բխող անբարենպաստ հետևանքներով:

Կոլերովի ասած տարբերակը 2016-ի ապրիլին Հայաստանում քննարկվել է, սակայն ի պատիվ հայկական դիվանագիտության, գտնվել է ավելի ճկուն լուծում: Հայաստանը, որպես բանակցությունները վերսկսելու նախապայման, առաջարկել է շփման գծում վստահության մեխանիզմների ներդրումը: Այս հարցում, գոնե հրապարակային մակարդակում, համանախագահների դիրքորոշումը համահունչ է Հայաստանի պահանջին:

Սակայն նույնիսկ միջնորդների արտաքուստ կոնսոլիդացված պահանջը չի ստիպում Բաքվին փոխել իր մերժողական դիրքորոշումը: Ըստ ամենայնի` հրապարակային քաղաքականության ստվերում Բաքուն ունի Մոսկվայի համապատասխան երաշխիքները, որովհետև հակամարտության կողմերին սպառազինություն մատակարարող Ռուսաստանն օբյեկտիվորեն շահագրգռված չէ վստահության մեխանիզմների ներդրման և միջազգային երաշխիքներով ամրապնդված ստատուս-քվոն ամրագրելու հեռանկարով:

Պատահական չէ, որ, ի տարբերություն ամերիկյան և ֆրանսիական միջնոդների, Մոսկվայում հետևողականորեն չեն պնդում Վիեննայի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին: Սակայն հետաքրքիր է, թե ինչո՞ւ է պրագմատիկ Կոլերովը խոսում բանակցային գործընթաց ԼՂՀ-ին վերադարձնելու թեմայով, այն էլ` այդ հարցում հետամուտ չլինելու խնդրով մեղադրելով Հայաստանին, եթե ակնհայտ է, որ խնդիրը, մեղմ ասած, ակտուալ չէ ռեալ պոլիտիկի տեսանկյունից:

Ամենայն հավանականությամբ` մոսկովյան իշխանության որոշակի շրջանակներ շարունակում են շրջանառել Հայաստանին բանակցություններից դուրս թողնելու և կարգավորման գործընթացը Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով տանելու թեզը: Համենայն դեպս, Կոլերովի հարցազրույցը, կարծես, այդ շարքից է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում