Tuesday, 14 05 2024
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00

Ռուսները հիշել են Օշականի հաղթանակը․ Մոսկվայի ուղերձը հայ-իրանական խորացող հարաբերություններին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն օգոստոսի 17-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների և բազմաթիվ հյուրերի հետ մասնակցել է Օշականի ճակատամարտի 190-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կարևորել է ամեն տարի այստեղ հավաքվելով` հաղթանակի համար զոհվածների հիշատակը ոգեկոչելու ավանդույթի ձևավորման անհրաժեշտությունը։ Անտեղյակ ընթերցողի համար ասենք, որ այսպես` մեծ շուքով, հանդիսավորապես ու պաշտոնապես, նշվել է մի հաղթանակ, որը երկու հարյուր տարի առաջ հայերն ու ռուսները տարել են պարսիկների հանդեպ: Այս հաղթանակը հայերի համար քաղաքական նշանակություն չի ունեցել անգամ այն օրերին, էլ ուր մնաց` հիմա: Ակնհայտ է, որ երեկվա «տոնակատարությունը» քաղաքական ենթատեքստ ունի, որը բացարձակապես չի բխում Հայաստանի շահերից:

Երկու ենթադրություն կարող ենք անել: Շատ հնարավոր է, որ Օշականի հաղթանակը «ռեստարտ» են արել ռուսները` նպատակ ունենալով խոչընդոտել հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը, մանավանդ, որ վերջին շաբաթներին դարձյալ ակտիվացել էին խոսակցությունները Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման մասին: Սակայն հնարավոր է նաև, որ սա եղել է հայկական կողմի նախաձեռնությունը: Ի վերջո, մենք ունենք ռուսահպատակ քաղաքական համակարգ, որը գուցե այս կերպ երախտապարտ է եղել Ռուսաստանին, որ նա կատարել է իր պայմանագրային պարտավորությունները և մեկ ինքնաթիռով մասնակցել է Խոսրովի անտառի հրդեհի մարմանը:

Օշականի երեվա ցուցադրական միջոցառումից հետո` ո՞վ կհավատա, որ Հայաստանի իշխանություններն իսկապես շահագրգիռ են Իրանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում, կամ արդյո՞ք Թեհրանում լուրջ կվերաբերեն մի գործընկերոջ, որն ամբողջ օրը խոսում է հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին, սակայն ակնհայտ հակաիրանական միջոցառում է կազմակերպում պետական մակարդակով: Վրացիներն իրենց պատմության սովետական, անգամ ռուսական ժամանակաշրջանը հռչակել են օկուպացիա, իսկ հայերն առիթ են փնտրում ռուսներին քծնելու համար: Ռուսի ստրուկն ենք ու վերջ, մնացածը` հեքիաթ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում