Կատալոնիայի Ալկանար քաղաքում օրվա ընթացքում երկու պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է TV3 հեռուստաալիքը։
Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել նույն շրջանում, ինչ առաջինը։ Տուժել են մի քանի ոստիկաններ, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Առաջին պայթյունը որոտացել էր նարկոլաբորատորիայում։ Զովել էր 1, վիրավորվել 7 մարդ։ Ինչպես հայտնել է ոստիկանությունը, դեպքերը կարող են կապված լինել Բարսելոնայի ահաբեկչության հետ։