Tuesday, 14 05 2024
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00

Ամեն ինչ կավարտվի աղոթելով․ կարմիր գիծ անցնող լիդեր չկա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

– «Ժառանգությունը» նորից բանակցություններ է տանում քաղաքական ուժերի հետ միավորվելու համար։ Կարծում եք՝ հետընտրական այս փուլում կա՞ մի օրակարգ, որ կարող է միավորող լինել։

Ես որքանով հիշում եմ՝ «Ժառանգության» ղեկավարը հայտարարել էր թավշյա հեղափոխության մասին, համենայնդեպս՝ դա վերջին քաղաքական հայտարարությունն էր։ Կոչ էր անում, որ տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժեր միավորվեն ու  դառնան մեկ ուժ՝ ըստ էության խոսում էր խոշորացման մասին։ Քանի որ բանակցությունները հիմա ինքն է վարում, ըստ երևույթին խոսքը հենց այդ առաջարկների մասին է, և օրակարգն էլ հենց դա է։

Ես կարծում եմ, որ այս պահին դրանք տեսլականներ են, միրաժներ, որոնք ընդհանուր առմամբ իրականանալու լուրջ հեռանկարներ չունեն։ Ճիշտն ասած, Հայաստանում այսպիսի ավանդույթ կա՝ միավորվոմ են ուժեղի շուրջը, և ես չեմ կարծում, որ «Ժառանգությունն» այն քաղաքական պոտենցիալն ունեցող ուժն է, որ հնարավորություն ունի նման պրոյեկտների առանցք դառնալու։ Տվյալ դեպքում ավելի շատ իմիտացիոն գործընթացներ են, քան իրական։ Տեսականորեն հնարավոր  է, որ աշխարհաքաղաքական վեկտորի շուրջ միավորում լինի։ Դա հնարավոր է, հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանում, ճիշտ  է, բավականին թույլ, բայց տեսակետ կա, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից։

– Իսկ հասարակությանը այդ օրակարգը միավորող կլինի՞։

– Անկեղծորեն ասած՝ ես կարծում եմ, որ այդ գաղափարը շատ պոպուլյար է Հայաստանում․ թեպետ ՌԴ-ի նկատմամբ վերաբերմունքը նույնը չէ, ինչ մինչև ապրիլյան պատերազմը, բայց այսօր էլ Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը շարունակում է մնալ պրոռուսական դաշտում, և ես չեմ կարծում, որ այդ ԵԱՏՄ-ից դուրս գալու գաղափարը կարող է այնքան պոպուլյար լինել, որ լուրջ զանգվածներ ներգրավվեն այդ պրոցեսում ու պահանջներ ներկայացնեն իշխանությանը։ Այս պահին նման հեռանկարների մասին խոսելն  ուտոպիա է։

– «Եկեք միավորվենք, իշխանությանը հեռացնենք, թավշյա հեղափոխություն անենք»՝ այդ լոզունգները աշխատո՞ղ են, հասարակությանը կգրավե՞ն։

– Մենք այդպիսի լոզունգներ շատ ենք լսել։ Թավշյա հեղափոխություն իրականացնելու հայտարարությունն ամենամոդայիկն է վերջին տասնամյակում, բայց, այնուամենայնիվ, ասողները դա չեն իրականացրել այն պատճառով, որ լիդեր չի եղել։ Այսինքն՝ չկար մեկը, ով պատրաստ էր տաբուներ, կարմիր գծեր անցնել, լիդերներ, որոնք եթե կանչում են փողոց, արդեն իրենց բոլոր քայլերը հաշվարկված են լինում և ունենում են ինչ-որ գծեր անցնելու համարձակություն։ Եթե այդ գծերը չես անցնում, հեղափոխություն չի լինում, ստանդարտ միջոցառում է դառնում։ Այսօր հասարակությունը նման լիդերներ չի տեսնում, նույնիսկ եթե հասարակությունը պատրաստ է՝ լիդերները չկան։  Հնարավոր է՝  ամեն ինչ ավարտվի աղոթքներով, թեյ խմելով. նման պրակտիկա մենք արդեն ունենք։

– Ընտրությունների ժամանակ կար իշխանությանը հեռացնելու օրակարգ, բայց կարո՞ղ ենք ասել, որ ժողովուրդը մերժեց այդ օրակարգը, որովհետև դա ավելի էժան էր, քան առաջարկված 10 հազար դրամը։

– Սա փաստ է։ Համենայնդեպս, վերջին ընտրությունների, դրանից առաջվա ընտրությունների ժամանակ 5-10 հազար դրամը բավականին լուրջ արգումենտ էր ժողովրդի մի ստվար զանգվածի համար, քան ընդդիմադիր ուժերի կողմից հնչեցվող կոչերը։ Ընտրությունները միշտ ամենալավ առիթն են, որպեսզի թե՛ սահմանադրական ճանապարհով, թե՛ հետընտրական տարբեր եղանակներով փորձես իշխանությանը զրկել իր կարգավիճակից։ Բայց մենք տեսանք այն, ինչ եղավ, ընտրողները իրենց ձայները շատ սիրուն տվեցին իշխանությանը կամ իշխանության ու ժողովրդի միջև բուֆեր հանդիսացող մեկ այլ քաղաքական ուժին։

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում