Friday, 26 04 2024
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից

80% վարկանիշ կարող է ունենալ միայն Հենրիխ Մխիթարյանը, բայց ոչ վարչապետը

«Հայաստանի պես աղքատ երկրում, որտեղ պաշտոնական թվերով աղքատությունը գերազանցում է 30 տոկոսը, վարչապետը չի կարող 70 տոկոս վարկանիշ ունենալ, իսկ վարկանիշի անկումը շատ բնական է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով նախօրեին Gallup International Association-ի լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանի ներկայացրած հարցման արդյունքներին, ըստ որի, խորհրդարանի ընտրության ժամանակահատվածի համեմատ արձանագրել էր Կարեն Կարապետյանի վարկանիշի մոտ տասը տոկոս անկում:

Կարեն Սարգսյանի խոսքերով՝ վարչապետի հեղինակության անկման հարցում պետք է միանշանակ բացառել այն հիմնավորումը, թե նախընտրական խոստումները չեն կատարվել և դա էլ ազդել է վարկանշի անկմանը: «Դա պետք է բացառել: Ձեզ թվում է՝ հասարակության մեջ կային խմբեր, որ որևէ նախընտրական խոստման հավատո՞ւմ են: Դրանք ընդամնեը 3-4 տոկոս են կազմում: Մարդ ինչքան անջատված պետք է լինի, որ հավատա նախընտրական խոստմանը: Վարչապետը նախընտրական շրջանում նոր դեմք էր, նրան տեղ էին տալիս ոչ թե նրա համար, որ խոստումներ էր տալիս, այլ որ նոր մարդ էր և համակրանք կար նրա նկատմամբ»,- նկատեց մեր զրուցակիցը:

Սոցիոլոգի խոսքերով՝ նորմալ հասարակության մեջ ամենապոպուլյար քաղաքական գործչի վարկանիշը եթե 20 տոկոսից բարձր է, ուրեմն հասարակությունը հիվանդ է: «Նորմալ հասարակությունում մարդը չպետք է հետաքրքրվի քաղաքականությամբ: Իդեալական կառավարությունը այն է, որին չեն նկատում: Իդեալական կառավարությունը պարտավոր է պրոցեսները այնպես կազմակերպել, որ իրեն ոչ ոք չնկատի, պրոցեսները ինքնըստինքյան գնան, մարդիկ ապրեն բնականոն կյանքով, գնան հանգստանալու, գան, նպաստ, թոշակ ստանան: Իսկ երբ մարդիկ սկսում են հետաքրքրվել կառավարության գործունեությամբ, կառավարության ամեն մի որոշումով, դա նշանակում է, որ կան լուրջ պրոբլեմներ, որոնցից առաջինը կոռուպցիան է»,- ասաց Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում