Վրաստանում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել իր վարած Nissan Tiida-ով մահվան ելքով վրաերթ իրականացնելու համար։ Վրաերթի են ենթարկվել մայթին կանգնած 38-ամյա մայրն ու 5-ամյա երեխան։ Նրանք տեղում մահացել են։ Այս մասին հայտնում է Novosti Gruziya-ն։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին։
Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ ձերբակալվածը 1995 թվականին ծնված Գ.Չ.-ն։ Նրա կողմից իրականացված ՃՏՊ-ն գրանցվել է Սուրամիի շրջանում՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 136-րդ կմ-ին։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Վարորդին սպառնում է 6-10 տարվա բանտարկություն։