Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նոր հրթիռային կայանները շուտով կլինեն Հայաստանում. Հակակարկտային պիլոտային ծրագիրն ընթացքի մեջ է

Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում գտվող ռադիոլոկացիոն կայանում:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանում կարկտահարությունից պաշտպանության առավել արդյունավետ մեթոդներ ներդնելու նպատակով ներկայումս, ՀՀ կառավարության որոշմամբ, իրականացվում է պիլոտային ծրագիր, որի շրջանակում պետբյուջեի միջոցների հաշվին կատարվում է ռադիոլոկացիոն կայանի արդիականացում, որպեսզի այն կարողանա սպասարկել նաև նույն ծրագրով ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերում ներդրվող նոր, ժամանակակից հրթիռային հակակարկտային կայանները:

Այս օրերին Հայաստանում գտնվող ռուս բարձրակարգ մասնագետների օգնությամբ 1973թ. արտադրության կայանը համալրվում է նորագույն թվային սարքավորումներով, որի շնորհիվ՝

  • կբարձրանա դրա գործողության կայունությունն ու հուսալիությունը,
  • կապահովի ամպերի պարամետրերի չափման ճշգրտության բարձրացումը, հեռավերահսկողությունն ու կարգաբերումը.
  • կնվազեն սպասարկման ծախսերը:

Բանակցությունների արդյունքում՝ ռուսական ընկերությունը նախատեսված 2 հակակարկտային հրթիռային կայանի հետ միասին, որպես նվիրատվություն, կտրամադրի ևս մեկ կայան: Սրանով պայմանավորված՝ 2 կայան կտեղադրվի Արագածոտնի, մեկն էլ Արմավիրի մարզում՝ ստեղծելով շղթայական պաշտպանության գոտի:

Հաջորդ ամսին նոր կայաններն արդեն կլինեն Հայաստանում: Կայանների գործարկումը նախատեսվում է հոկտեմբերի սկզբին: Սա հնարավորություն կտա կարկտահարությունից հուսալի պաշտպանության տակ առնել շուրջ 45 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք:

Ռադիոլոկացիոն կայանի արդիականացման հետ միաժամանակ կատարվում է համակարգի ենթակառուցվածքների հիմնանորոգում (հրթիռների պահպանության համար անհրաժեշտ պահեստների նախապատրաստում, կայանի շենքի վերանորոգում, կայանների տեղադրման վայրերի ուսումնասիրություն և այլն):

Գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքի վերաբերյալ՝ ՀՀ ԱԻ նախարարը հանձնարարեց հնարավորինս արագ ավարտել արդիականացումը և անցնել ծրագրի գործանական փուլին, ինչպես նաև ներկայացնել առաջարկներ՝ արդիականացված ռադիոլոկացիոն կայանի նոր հնարավորությունները տնտեսության այլ ոլորտներում օգտագործելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում