Վրաստանի Գլխավոր դատախազությունը դիմել է Լեհաստանի համապաստախան մարմիններին՝ կապված այդ երկիր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ժամանման հետ։ Այս մասին Թբիլիսիում լրագրողներին ասել է Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ներկայացուցիչը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նա մանրամասներ չի ներկայացրել՝ սահմանափակվել միայն հայտարարությամբ, որ «գերատեսչությունը սկսել է Վրաստանի օրենքներով նախատեսված բոլո անհրաժեշտ ընթացակարգերի իրականացումը»։