Վրաստանը խաղաղ, կառուցողական ճանապարհով կձգտի Ռուսաստանի հետ կոնֆլիկտի քաղաքական կարգավորման։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հանրապետության կառավարության նիստի ժամանակ՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Վրաստանն անում է ամեն բան, որպեսզի միջազգային ռազմավարական գործընկերների աջակցությամբ և խաղաղ, կառուցողկան ռեժիմով հասնի Ռուսաստանի հետ կանֆլիկտի քաղաքական կարգավորման»,-ասել է վարչապետը։ Նա նշել է, որ «Վրաստանի խաղաղ միավորումը հանդիսանում է երկրի գլխավոր հանձնարարություն»։ «Ես կասկած չունեմ այդ նպատակին հաջողությամբ և խաղաղությամբ հասնելու հարցում»,-ընդգծել է Կվիրիկաշվիլին։
Միևնույն ժամանակ Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ ռուս բարձրաստիճան անձանց այցերը Աբխազիա հանդիսանում են Վրաստանից այդ տարածաշրջանի բռնի անջատումն օրինականցնելու փորձերի շարունակություն։