Tuesday, 21 07 2026
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
16:30
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին
16:20
Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց
16:10
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ
15:50
Թրամփը հանձնարարական էր տվել այս մրցաշարը դարձնել պատմության մեջ լավագույնը. Ջուլիանի
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Պետրոսյան
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:10
ՀԴԲ-ի տնօրենը ծրագրում է այցելել Ռուսաստան
Վրաց-ամերիկյան «վերբեռնումը դժվարությամբ է մեկնարկել»
14:50
ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար
Գագիգ Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական
14:30
ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել
14:20
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
14:10
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ
Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները
13:50
Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
13:30
Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
12:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում Amazon-ի ենթակառուցվածքների վրա հարձակման մասին
Արտաշատի որոշ հասցեներում գազանջատում է
Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս
12:10
Լիբանանի նախագահը կհանդիպի Թրամփի հետ
Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը «անսասան և վճռական» է
Սիսիանի որոշ հասցեներում գազանջատում է

Ղողանջեց Կարեն Կարապետյանի առաջին զանգը

Gallup International Association-ի լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը օգոստոսի 1-ին ներկայացրել է սոցիալական հարցման տվյալներ, որոնք խորհրդարանի ընտրության ժամանակահատվածի համեմատ արձանագրել էր Կարեն Կարապետյանի վարկանիշի մոտ տասը տոկոս անկում: Եվ չնայած նա փաստորեն շարունակում է լինել իշխանության ամենաբարձր վարկանիշ ունեցող պաշտոնյան, իսկ բնակչության 68 տոկոսը ցանկանում է նրան տեսնել վարչապետի պաշտոնում նաև 2018-ի ապրիլից հետո, այդուհանդերձ՝ 10 տոկոսի անկման միտումն ինքնին հետաքրքիր է:

Խորհրդարանի ընտրությունից փաստորեն անցել է երեք ամիս, և առկա է 10 տոկոս անկում: Դա նշանակում է, որ հոկտեմբեր-նոյեմբերին Կարեն Կարապետյանի վարկանիշը կարող է հասնել 60 տոկոսի, և այդ տեմպը պահպանվելու դեպքում 2018-ի ապրիլին նրա վարկանիշը կլինի արդեն 50 տոկոսից ցածր: Իսկ դա կլինի արդեն նրան վարչապետի պաշտոնում չվերանշանակելու սոցիալական «հիմքը»: Իհարկե, դա միակ հիմքը չէ, որով պետք է հանգուցալուծվի 2018-ի վարչապետի, մասնավորապես՝ այդ կոնտեքստում Կարեն Կարապետյանի նշանակման հարցը, սակայն հատկապես նրա դեպքում «սոցիալական հիմքը» կլինի կարևոր, քանի որ դա առանձնակի նշանակություն է ունենալու փաստարկի համար:

Օրինակ՝ այդ իմաստով արդեն իսկ ձևավորվել է Սերժ Սարգսյանի «փաստարկը»՝ անվտանգություն, նաև ժողովրդագրական իրավիճակ: Դա ակնհայտորեն լինելու է Սարգսյանի՝ վարչապետ նշանակման տարբերակի կամ որևէ այլ տարբերակով նրա գերակա դերի «սոցիալական հիմքը»: Դրան զուգահեռ՝ պետք է ձևավորվի Կարեն Կարապետյանի պաշտոնանկության «սոցիալական հիմքը», և այդ առումով նրա համար արդեն ղողանջում է առաջին զանգը: 2018-ի գարնանը կլինի երևի թե վերջին զանգը:

Կարեն Կարապետյանն այդ ընթացքում իհարկե ունի իրավիճակը փոխելու տեսական հնարավորություն, ինչի համար անհրաժեշտ է էապես փոխել տնտեսական իրավիճակը: Սակայն, դատելով ներկայիս տեմպից, Կարապետյանին դա ոչ միայն չի հաջողվում, այլև գործնականում նա սկսել է ավելի հաճախ և ավելի հնչեղ կերպով «մատուցել» իր և համակարգի «տարբերությունը»՝ մասնավորապես ՏԻՄ համակարգի կառավարման կապակցությամբ ներկայացնելով իր դժգոհությունը և ցույց տալով, որ չունի իշխանության համար ամենակարևոր հիմքը կամ բազան՝ ՏԻՄ ռեսուրսը:

Ընդհանուր առմամբ միանգամայն տրամաբանական է, որ Կարեն Կարապետյանի վարկանիշը կարող էր նվազել անգամ արդյունավետ աշխատանքի դեպքում, որովհետև տնտեսական վիճակի, այսպես ասած, մեկնարկային պայմաններն այնքան ցածր են, որ պարզապես հեղափոխության դեպքում անգամ դժվար է պատկերացնել, որ կլինի գործիչ, որի հանդեպ ակնկալիքներն ու որի կատարած աշխատանքը լիովին լինեն հավասար, և տեղի չունենա վարկանիշի որոշակի նվազում: Առավել ևս, եթե նկատի ունենանք այն, որ ընտրական տրամաբանությունից ելնելով՝ Կարեն Կարապետյանի շուրջ ձևավորվել էին արհեստականորեն գեներացված սպասումներ:

Խնդիրը, սակայն, այն չէ, որ Կարապետյանի վարկանիշը դրսևորում է նվազման միտում: Խնդիրն այն է, որ դա ներկայացվում է հրապարակայնորեն, երբ գործնականում պետք է որ չլինի դրա քաղաքական անհրաժեշտությունն իշխանության համար: Իսկ այն, որ հրապարակայնացվող սոցիոլոգիան Հայաստանում գերազանցապես իշխանական քաղաքական տեխնոլոգիական գործիք է՝ երևի թե կասկած հարուցի շատ քիչ շրջանակների մոտ: Եվ հենց այդ առումով է իրավիճակը ուշագրավ, որ Կարեն Կարապետյանի առաջին զանգը ղողանջում է, ոչ թե խլացվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում