Thursday, 25 04 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը

Աշխարհը դարձավ ավելի վտանգավոր ու անկայուն. աննախադեպ ճգնաժամ ռուս-ամերիկյան հարաբերություններում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան հայտարարել է, որ Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքը եթե նույնիսկ փոխվի, ապա դա կլինի ոչ շուտով: «Մենք բավականին երկար սպասել ենք, որ գուցե ինչ-որ բան կբարելավվի, հույսեր էինք տածում, որ իրավիճակը կփոխվի։Մենք պետք է ցույց տանք, որ մենք նույնպես ոչինչ չենք թողնի առանց պատասխանի»,- ասել է ՌԴ նախագահը: Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ 755 դիվանագետներ պետք է հեռանան երկրից, և դա նկատելի կլինի ամերիկյան կողմի համար։

Այսուհետ Մոսկվայում և Վաշինգտոնում դիվանագիտական ծառայություններում ներգրավված կլինեն համապատասխանաբար 455-ական աշխատակիցներ, ինչը էապես սահմանափակում է ռուս-ամերիկյան համագործակցության ծավալը: Էստոնիայում այց կատարող ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսն, իր հերթին, երեկ հայտարարել է, որ Վաշինգտոնը քննարկում է բալթյան այդ երկրում ամերիկյան հակահրթիռային «Պետրիոտ» համակարգ տեղակայելու հնարավորությունը: Կանխատեսելի էր, որ հենց այսպիսի վերջաբան է ունենալու Դոնալդ Թրամփի, այսպես կոչված, «գործարքային դիվանագիտությունը», որն ակտիվորեն խրախուսվում էր առնվազն ռուսական պաշտոնական քարոզչության կողմից: ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ, որն ինստիտուցիոնալ բնույթ հաղորդեց դրանց` սահմանափակելով ԱՄՆ նախագահի ինքնուրույնությունն արտաքին քաղաքականության մի շարք հարցերում, ինչին հետևեցին ռուսական հակաքայլերը:

Սառը պատերազմի ավարտից հետո սա, անկասկած, ամենաճգնաժամային փուլն է ռուս-ամերիկյան հարաբերություններում, ինչն, առաջին հերթին, անդրադառնալու է էներգետիկայի և առևտրի ոլորտներում նրանց համագործակցության, միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի արդյունավետության, հակամարտությունների կարգավորման համատեղ ջանքերի էֆեկտիվության վրա: Արդեն իսկ կանխատեսելի են էսկալացիայի նոր դրսևորումներ Սիրիայում և Ուկրաինայի արևելքում, փակուղային իրավիճակ հյուսիսկորեական ճգնաժամի հաղթահարման գործընթացում:

Համաշխարհային գլոբալ անկայունությունը չի կարող չանդրադառնալ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա: Ռուս-ամերիկյան ճգնաժամն ավելի անարդյունավետ է դարձնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունն, ինչը, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, մեծացնում է նոր պատերազմի բռնկման ռիսկերը:

Մեծ իմաստով`աշխարհում առաջանում են նոր բաժանարար պատեր ու չափազանց մեծ է հավանականությունը, որ Հայաստանն ու ԼՂ խնդիրը հայտնվելու են դրանցից այս կողմ` ռուսական կայսերականության ագրեսիվ ու քմահաճ քաղաքականության թիրախում: Այդ ամենը հղի է Հայաստանի սուբեկտայնության նվազման նոր հեռանկարով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում