Tuesday, 21 07 2026
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
16:30
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին
16:20
Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց
16:10
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ
15:50
Թրամփը հանձնարարական էր տվել այս մրցաշարը դարձնել պատմության մեջ լավագույնը. Ջուլիանի
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Պետրոսյան
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:10
ՀԴԲ-ի տնօրենը ծրագրում է այցելել Ռուսաստան
Վրաց-ամերիկյան «վերբեռնումը դժվարությամբ է մեկնարկել»
14:50
ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար
Գագիգ Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական
14:30
ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել
14:20
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
14:10
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ
Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները
13:50
Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
13:30
Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
12:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում Amazon-ի ենթակառուցվածքների վրա հարձակման մասին
Արտաշատի որոշ հասցեներում գազանջատում է
Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս
12:10
Լիբանանի նախագահը կհանդիպի Թրամփի հետ
Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը «անսասան և վճռական» է

Ինչո՞ւ է սպանվել մարզպետի խորհրդականը

Գիշերը ժամը 00:15-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի մոտակա ձորակում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: shamshyan.com-ը հայտնում է, որ ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ունեն կասկածներ, որ հայտնաբերվածը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանն է, ում որպես անհետ կորած Արմավիրի մարզի ոստիկանները որոնում են արդեն 2 օր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին հայտնաբերվել է ամբողջովին երկաթե լարերով կապված, բերանքսիվայր, գլխի վրա էլ կար հսկայական քար, և դին գտնվում էր կիսանեխած վիճակում, ինչն էլ հիմք է տալիս դատաբժշկին հայտնելու, որ նրան սպանել են օրեր առաջ:

Երեկ արդեն չարագուշակ ենթադրություններ էր ծնում ոստիկանության հաղորդագրությունը,  որ որոնվում է մարզպետի անհետացած խորհրդականը:

Դեռևս ոչինչ հայտնի չէ սահմռկեցուցիչ այս հանցագործության հանգամանքների,  մոտիվների մասին, բայց այն հանգամանքը, որ բառի իսկական իմաստով  հանցագործության զոհ է դարձել պետական ծառայող՝ խորհելու տեղիք է տալիս:

Հայաստանի իշխանության համակարգը ունի քրեական արմատներ և երկրի հանրային կյանքի քրեականացման հիմնական աղբյուրն է: Երկրում ստեղծված մթնոլորտն արդեն սպառնում, խժռում է ոչ միայն հասարակ, անպաշտպան քաղաքացիներին, այլ նաև մարդկանց, ովքեր հարաբերականորեն պաշտպանված են իրենց հանրային, պետական կարգավիճակով:

Երկրում անպատժելիության  մթնոլորտ է, չեն գործում միջանձնային, տնտեսական,  հանրային հարաբերությունների կարգավորման իրավական,  լեգալ միջոցները՝ իրենց տեղը զիջելով բռնությանը,  կրակոցներին,  հաշվեհարդարին, որոնք,  որպես կանոն, շատ հաճախ ունենում են ողբերգական ավարտ:

Պաշտոնը Հայաստանում դարձել է փող աշխատելու,  հարստություն դիզելու միակ հուսալի միջոցը, որովհետև երկրում գնահատված չեն ռացիոնալ, դրական հատկանիշները: Նույն այդ պատճառով պաշտոնյան դարձել է թիրախ մարդկանց համար, ովքեր գուցե տուժել են նրա գործունեության հետևանքով և արդարադատության բացակայության պարագայում հաստատում են իրենց «արդարությունը» քստմնելի արարքով, կամ էլ երկրի քրեականացումն այլևս այն մակարդակի վրա է, որ հանցագործ հարվածի համար բացարձակապես միևնույն է պոտենցիալ զոհի հանրային կարգավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում