ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին ողջ է և թաքնվում է Սիրիայի արևելյան Դեր Զոր նահանգում։ Այս մասին հայտնում է «Ալ-Կուդս ալ-Արաբի» թերթը։
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ ալ-Բաղդադին կարող է գտնվել Իրաքի հետ սահմանակից Դեր Զոր նահանգի Ալբու-Քամալ և Էլ-Մայադին բնակավայրերի միջև ընկած շրջանում։ Նշվում է, որ խմբավորման դաշտային հրամանատարների ու պարագլուխների մեծ մասն այնտեղ է տեղափոխվել, երբ գրոհայինները կորցրել են վերահսկողությունը սիրիական և իրաքյան քաղաքների վրա։
Ինչպես նշում է թերթը՝ թիվ մեկ ահաբեկիչը շարունակում է առանցքային դեր խաղալ խմբավորման ղեկավարման գործում։