Friday, 26 04 2024
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը

Փեսային լսեցին ու չհավատացին

Ժամեր առաջ ԱՄՆ Սենատի լսումներում, որոնք վերաբերում էին ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությանը, Թրամփի գլխավոր խորհրդական և փեսա Ջերարդ Քուշները հերքել է, թե նախընտրական շրջանում գործարքի մեջ է եղել ռուսների հետ՝ քվեարկության արդյունքների վրա ազդելու նպատակով: Քուշները հիշատակել է իր և ռուսական կողմի ներկայացուցիչների չորս հանդիպումների մասին՝ նսեմացնելով դրանց նշանակությունը կամ տպավորություն ստեղծելով, թե դրանց ընթացքում քննարկել է Սիրիայի խնդիրը:

Փորձագետները նշում են, որ Քուշների ելույթն իրավաբանորեն գրագետ է եղել, սակայն թերահավատ են նրա անկեղծության հարցում: Թրամփի փեսան անդրադարձել է միայն այն «ականներին», որոնք արդեն վնասազերծված են, այսինքն՝ այն տեղեկատվությանը, որն արդեն հասու է հասարակությանը: Մինչդեռ փորձագետները վստահ են, որ նրա հետ կապված առկա են ոչ միայն չհայտնաբերված «ականներ», այլև մի ամբողջ «ականապատ» դաշտ, որով քայլելն անվտանգ չէ:

Քուշներն այսօր հանդես է գալու Կոնգրեսի լսումներում, և կասկածից վեր է, որ դարձյալ պնդելու է իր անմեղությունը:

Սակայն այսօր Կոնգրեսում դա չէ հիմնական իրադարձությունը, այլ երկու կուսակցությունների կողմից համաձայնեցված պատժամիջոցների նոր փաթեթը Ռուսաստանի դեմ: Խնդիրը միայն այն չէ, որ պատժամիջոցները խստացվելու են և ամենակոշտն են լինելու Սառը պատերազմից հետո: Ավելի էական են այլ հանգամանքներ:

Ուժեղացվում է պատժամիջոցների մոտիվացիան. ուկրաինական դոսյեին ավելանալու են սիրիական խնդիրն ու ընտրությունների միջամտության հարցը: Ռուսաստանը համալրում է «չարիքի առանցքի» երկրների շարքը՝ ընկերակցելով Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ: Նոր պատժամիջոցները վերաբերում են ոչ միայն Ռուսաստանի տնտեսական սուբյեկտներին, այլ նաև ՊՆ-ին և ուժային կառույցներին:

Եվ վերջապես, պատժամիջոցներն ինստիտուցիոնալացվում են՝ այսուհետ կարգավորվելով ոչ թե նախագահի հրամանագրերով, այլ օրենքներով: Հատկապես վերջին հանգամանքը նոր պատժամիջոցների թիրախ են դարձնում ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Թրամփին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում