Friday, 26 04 2024
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա

Ժիրայր Սեֆիլյանն ընտրել է անշրջելի պարտության ճանապարհը

Ժիրայր Սեֆիլյանն այսօր գրություն է փոխանցել Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանին: Վերջինս դատական նիստի ընդմիջմանը հրապարակայնացրել է Սեֆիլյանի՝ ժողովրդին ուղղված կոչը, որում մասնավորապես ասված է. «…Կոչ եմ անում դատավարության օրերին մեծ բազմությամբ հավաքվել դատարանի շենքի մոտ և ժողովրդի ներկայության բավարար քանակի դեպքում շրջափակել շենքը և գաղութային ոստիկանությանը պարտադրել ազատ արձակել մեր ռազմագերիներին, մեր բոլորի սիրելի «Սասնա ծռերին»:

ՊՊԾ գնդի գրավման դրամատիկ օրերից անցել է մեկ տարի, սակայն Սեֆիլյանի և նրա կողմնակիցների գործունեության ոճն ու հռետորաբանությունը մնում են նույնը` չնայած հանգամանքների ու իրավիճակի արմատական փոփոխությանը:

Եթե հասարակությանը հոգեհարազատ լիներ բռնությամբ իշխանություն փոխելու տարբերակը, անցյալ տարվա իրադարձություններից հարմար առիթ չկար: Եթե հասարակությունը մեկ տարի առաջ, երբ դեռ հաղթանակի թեական հույսեր կային, չի համախմբվել, ապա դա տեղի չի ունենա առավել ևս այսօր, երբ «ծռությունն» ասոցացվում է ոչ թե իշխանափոխության ու հաղթանակի, այլ` բանտի ու զրկանքների հետ:

Սեֆիլյանի կոչն իր մեջ նույնիսկ արկածախնդրության, քաղաքական ռիսկայնության տարրեր է պարունակում, որովհետև մեկ տարի առաջ նրա կողմնակիցները ՊՊԾ գունդը գրավեցին հենց իր ազատության պահանջով: Ժիրայրը, բնականաբար, ազատ չարձակվեց, բայց բանտերում հայտնվեցին մի քանի տասնյակ նոր մարդիկ: Հիմա եթե որոշ անձինք հետևեն Սեֆիլյանի հորդորին, հետևանքները գրեթե նույնը կլինեն` բանտերը կհամալրվեն նոր «հերոսներով», ու կլեգիտիմացվի իշանության կողմից ուժի կիրառումը, ընդ որում` ոչ միայն ընթացող դատավարությունների ընթացքում:

Ժիրայր Սեֆիլյանն ու մյուսները շարունակ բարձրացնում են հանրային և քաղաքական սպասումների նշաձողը` առանց քաղաքական տեքստերի ու բովանդակության: Դրա հետևանքն այն է լինում, որ հանրային սպասումները վերածվում են հիասթափության` փլատակների տակ թողնելով ու ամայացնելով քաղաքական դաշտը: Այս ամենից օգտվում է միայն իշխանությունը, որովհետև Ժիրայր Սեֆիլյանն ընտրել է անշրջելի պարտության ճանապարհը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում