Friday, 26 04 2024
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը

Սերժ Սարգսյանի բազմիմաստ ակնարկը. բաց, որից նա փորձում է օգտվել

Սերժ Սարգսյանի հեռուստատեսային հարցազրույցն ու դրանում արտահայտված մտքերը հասկանալիորեն առաջացրին հանրային լայն արձագանք և քննարկումներ, որոնցում շոշափվեցին ներքին ու արտաքին խնդիրների վերաբերյալ Սարգսյանի արտահայտած մոտեցումները և գնահատականները, տրվեցին դրանց հանրային գնահատականներ: Պետք է արձանագրել, ինչը նաև սպասելի էր, որ այդ գնահատականների գերակշռող մասը բացասական էր, քանի որ Սերժ Սարգսյանի մոտեցումները դրական արձագանքի քիչ տեղ էին թողնում, թե ինքնին բովանդակային, թե իրականության հետ կապի իմաստով: Հարցազրույցի առումով հանրային ուշադրությունից, սակայն, փաստորեն դուրս մնաց մի փոքր, բայց թերևս շատ կարևոր նրբերանգ:

Սերժ Սարգսյանի հարցազրույցը տեսագրվել է անցնող շաբաթվա կեսին, բայց մի հաղորդման շրջանակում, որը եթեր հեռարձակվում է կիրակի երեկոյան: Իսկ անցնող կիրակի երեկոն ուշագրավ ամսաթիվ էր, որը չարժե անտեսել: Կիրակի՝ հուլիսի 16-ին էր, և Սերժ Սարգսյանի հարցազրույցը հրապարակվեց փաստորեն մի ժամանակ, երբ ընդամենը մի քանի ժամից լրանում էր Հայաստանում նախորդ տարի հուլիսյան դրամատիկ և նաև ողբերգական իրադարձությունների մեկ տարին: Խոսքը ՊՊԾ գնդի գրավման «Սասնա ծռերի» գործողության մասին է: Ու փաստացի ստացվեց այնպես, որ Սերժ Սարգսյանը զինվորական հանդերձանքով հարցազրույց էր տալիս ՊՊԾ գնդի գրավման, «Սասնա ծռերի» գործողությունների մեկ տարին լրանալու օրը: Մտածվա՞ծ էր արդյոք այդ հանգամանքը հարցազրույցի պլանավորման փուլում: Հազիվ թե այդօրինակ նուրբ հանգամանքները դուրս մնային պլանավորման գործընթացից, հետևաբար պետք է ենթադրել, որ ի թիվս տարբեր այլ նպատակների, Սարգսյանի հարցազրույցի նպատակն էր նաև լինել յուրօրինակ մեսիջ Հայաստանի համար այդ ոչ ուրախ տարեդարձի, իսկ երեք ոստիկանների ճակատագրի իմաստով՝ տարելիցի կապակցությամբ:

Այդպիսով, ստացվեց այնպես, որ Սերժ Սարգսյանն այդ իրադարձության կապակցությամբ հանդես եկավ ոչ ուղիղ՝ քողարկված իմաստով, հենց քողարկիչ զինվորական համազգեստով՝ կամուֆլյաժով: Եվ այդ առումով նաև խիստ խորհրդանշական էր նրա ակնարկն արտաքին-քաղաքական և անվտանգության հարցերից ներքաղաքական հարցերի անցման կապակցությամբ, երբ լրագրողի այդ անցմանը Սերժ Սարգսյանն արձագանքեց, թե վտանգավոր չէ՞ զինվորական համազգեստով ներքաղաքական հարցերի մասին խոսելը: Առաջին հայացքից կատակով արված այդ ակնարկը, որ Սարգսյանը փորձեց քողարկել նաև ծիծաղի տակ, իրականում արտացոլում էր Սարգսյանի ամբողջական մոտեցումը ներքաղաքական գործընթացների տրամաբանությանը, որով Հայաստանն առաջնորդվելու է առաջիկայում, կամ, որով Սարգսյանն առաջնորդելու է առաջիկայում: Սերժ Սարգսյանն այդ կատակով, որով ինչպես հայտնի է՝ ասում են բաներ, որոնք հնարավոր չէ ասել այսպես ասած լուրջ տոնայնությամբ, ընդգծեց, որ ներքաղաքական գործընթացները թելադրելու է անվտանգության խնդիրների դիրքերից և դրանք գերակա է դիտարկելու ներքին գործընթացների նկատմամբ:

Այսինքն՝ ներքաղաքական կյանքում Սարգսյանի գործիքակազմում գերակշռելու են անվտանգությանն առնչվող գործիքները: Դա իհարկե այնքան էլ անսպասելի չէ, նկատի ունենալով Ազգ-բանակ հայեցակարգը, որ հրապարակ է բերել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և որն այլ բան չէ՝ ըստ էության, քան ներքաղաքական զարգացումներում և այդ թվում նաև ներիշխանական համակարգում ուժերի նոր հարաբերության համար պայքարում Սերժ Սարգսյանի բազային քաղաքական պլատֆորմ: Ընդ որում, ակնհայտ է, որ խոսքն այնպիսի մի պլատֆորմի մասին է, որը Սարգսյանին տալիս է ժամանակային և տարածական մեծ հնարավորություն, ի տարբերություն հնարավոր այլ պլատֆորմների, որ կարող են լինել թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, թե՛ հանրության դաշտում:

Այստեղ, իհարկե, պետք է ներառել նաև միջազգային հանրության դաշտը, քանի որ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն այդ պլատֆորմով է հարաբերվելու նաև արտաքին գործընկեր կենտրոնների հետ, թե՛ արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը, թե՛ Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցերում՝ կոռուպցիայի դեմ պայքար, բարեփոխումներ, քաղաքացիական ազատություններ և այլն: Եվ այստեղ ակնհայտ է, որ առկա է մի իրավիճակ, երբ մնացյալ բոլոր կողմերը կարող են հայտնվել ցուգցվանգային վիճակում, որովհետև անվտանգության խնդիրը որքան էլ լինի շահարկվող, մանիպուլյացվող, իր հիմքում այդուհանդերձ օբյեկտիվ է: Հետևաբար ակնհայտ է դառնում իր համակողմանիության մեջ օբյեկտիվ մրցունակ պլատֆորմի խնդիրը Հայաստանում, ինչը հետևանքն է այն բանի, որ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում գործնականում երկու տասնամյակ շարունակ չեն կատարվել ջանքեր քաղաքացիական և անվտանգության պլատֆորմները ներդաշնակելու և համադրելու ուղղությամբ, իշխանությանը կենսունակ պլատֆորմով մրցակցություն ներկայացնելու համար: Սերժ Սարգսյանն այժմ փորձում է օգտվել այդ բացից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում