Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Կարեն Կարապետյանի PR-ի համար պետբյուջեից երկու կառույց է գումար ստանում

Կառավարության Տեղեկատվության և վերլուծության ՊՈԱԿ-ը 2017թ. բյուջեով նույնպես ստացել է 191․5 մլն դրամ ֆինանսավորում: Այդ կենտրոնն այդքան ֆինանսավորում է ստացել նաև նախորդ երկու տարիներին՝ 2015 և 2016 թվականերին: Կառավարության կայքից հասկանալի է դառնում, որ այդ ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2010թ. նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք, բայց ի սկզբանե այն ունեցել է ընդամենը 61 մլն դրամ բյուջե: Տարիների ընթացքում ֆինանսավորումը թեթևակի ավելացվել է, բայց այն 2014 թ-ին կտրուկ հասել է 191 մլն դրամի: Հաջորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման ընթացքում ճշգրտորեն պահպանել է այդ թիվն ու լիուլի օգտվել ՊՈԱԿ-ի աշխատանքների հնարավորություններից՝ գովազդելով իր աշխատանքն ու իրեն:

Նշենք, որ Տեղեկատվության ու վերլուծության այդ ՊՈԱԿ-ի սուբսիդիա տրամադրելու մասին պայմանագրում նշված է այդ կառույցի գործառույթները և թե ինչի վրա պետք է ծախսվեն այդ գումարները: Նախ հիշեցնենք, որ անցած տարի հենց այդ ինչի վրա ծախսելու պատմությունը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց մամուլում: Հատկապես այն, որ ՊՈԱԿ-ի աշխատողները պետք է սոցիալական ցանցերում տեղեկատվական և վերլուծական բնույթ կրող գրառումներ կատարեն, այսինքն՝ Facebook-ում ստատուս գրեն: Եվ որ ամենակարևորն է, յուրաքանչյուր ստատուսի արժեքը սահմանված էր 15.100 դրամ: Ու տարվա 12 ամիսների ընթացքում նման 5480 հրապարակում պետք է արվեր: Այսինքն՝ յուրաքանչյուր օր պետք է 15 ստատուս կամ քոմենթ գրվեր: Նախորդ տարի միայն դրա համար ՊՈԱԿ-ի ֆինանսավորման գրեթե կեսն էր հատկացվել՝ 82 միլիոն 748 հազար դրամ:

Թվում էր, թե այդ աղմկոտ բացահայտումից հետո գոնե նոր՝ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը պետք է հրաժարվեր ստատուսներ գրող այդ ՊՈԱԿ-ից, բայց նա նույնպես պահպանել է ամբողջ ֆինանսավորումը: Ու թեև ստատուս գրելու գործառույթը պաշտոնապես հանվել է այնտեղից, բայց ներմուծվել է «սոցիալական ցանցերում մշտադիտարկում իրականացնելու, վերլուծություն, կառավարության գործունեության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու և հետադարձ կապի ապահովման» գործառույթները: Բայց կառավարությանը կամ այդ ՊՈԱԿ-ին որևէ մեկը չի խանգարում, որ պաշտոնապես ամենատարբեր գործառույթներով աշխատանքի ընդունված ծառայողի վրա դրվի վճարովի ստատուսներ գրելու կամ այլոց ստատուսներին արձագանքելու ֆեյք-պարտականությունը:

Հավելենք նաև, որ այդ պայմանագրի համաձայն պետք է իրականացվի հեռուստահաղորդումների, թերթերի ու կայքերի մշտադիտարկում, տեղեկատվության մշակում և համառոտ ամփոփում տեղեկանքում: ՊՈԱԿ-ը պետք է հետևի նաև միջազգային մամուլի հրապարակումներին, թե այնտեղ արդյոք ՀՀ կառավարության կամ վարչապետի վերաբերյալ որևէ հրապարակում չկա: Եվ նման տեղեկանք պետք է պատրաստվի ամեն օր, իսկ յուրաքանչյուր տեղեկանքի համար նախատեսվում է 18.842 դրամ: Այս գործառույթի ընդհանուր բյուջեն արժե 33․9 մլն դրամ: ՊՈԱԿ-ի աշխատանքներից է նաև կառավարության գործունեության ֆերլուծական նյութերի պատրաստումը, կառավարության գործունեության վերաբերյալ մամուլի տարբեր միջոցներով հրապարակումներ անելը և այլն: Եվ այդպես, կարճ ասած, կառավարության PR-ի համար բյուջեից նորից 191․5 մլն դրամ է հատկացվել: Իսկ կառավարություն ասելով, մեր իրականության մեջ հասկանում ենք հիմնականում վարչապետին: Եվ Կ. Կարապետյանի յուրաքանչյուր քայլը հանրությանը ներկայացնելու համար հարկատուներն այդքան փող են վճարելու: Վերջերս, հիշեցնենք, այդ ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակվեց Դիանա Ղազարյանը:

Բայց այստեղ խնդիրն այն է, որ կառավարությունը կամ վարչապետը նույն գործառույթներն իրականացնելու համար մի ամբողջ վարչություն են պահում՝ ավելացրած նաև մամուլի քարտուղարը: Եվ ՊՈԱԿ-ի՝ վերը նշված բոլոր գործառույթներն իրականում պետք է լինեին այդ վարչության ու մամլո խոսնակի աշխատանքը: Այդ վարչության աշխատողները պետք է հետևեն մամուլին, այդ վարչության աշխատողները պետք է կառավարության վերաբերյալ նյութեր պատրաստեն և այլն: Ընդ որում, հավանաբար նույնքան գումար էլ կկազմի այդ վարչության աշխատակազմի պահպանման ծախսը: Եվ ստացվում է, որ վարչապետի PR-ն ապահովելու, նրա մասին նյութեր պատրաստելու և հրապարակելու, սոցիալական ցանցերում նրա վերաբերյալ հրապարակումներ անելու կամ այլոց հրապարակումներին հետևելու և պատասխանելու համար Հայաստանի պետական բյուջեից կրկնակի անգամ գումար է հատկացվում:

Եվ սա արվում է այն բանից հետո, երբ Կ. Կարապետյանը նշանակման օրվանից խոսում է օպտիմալացման, ոչ արդյունավետ ծախսերի կրճատման, ինչպես նաև ոչ արդյունավետ աշխատող կառույցների, այդ թվում և ՊՈԱԿ-ների ու տեսչությունների փակման մասին: Եվ իսկապես, նրա վարչապետության 10 ամիսների ընթացքում նման կրճատումներ կամ օպտիմալացումներ եղել են, բայց ինչպես տեսնում ենք, դա չի վերաբերում նրա աշխատակազմին կամ անձամբ նրան ծառայող կառույցներին: Տեղեկատվության և վերլուծության ՊՈԱԿ-ը շարունակում է գոյատևել և մեր սուղ բյուջեի հաշվին պահպանել իր ամբողջ ֆինանսավորումը, թեև կառավարությունն այդ գործը կատարելու համար ունի նաև համապատասխան վարչություն ու մամլո խոսնակ: Կ. Կարապետյանն ամեն ամիս իր օգնականների կամ խորհրդականների զինանոցը ևս մեկով է համալրում, թեև այլ գերատեսչություններում, օրինակ, Ազգային ժողովում, կտրուկ կրճատվում է նրանց քանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում