Friday, 26 04 2024
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը

Թուրքիան կարող է մեկուսացվել Կատարի հետ հարաբերությունների պատճառով

Ի՞նչ կարևորություն ունի Թուրքիայի համար իր ռազմական ներկայությունը Կատարում՝ հատկապես Պարսից ծոցի արաբական միապետությունների հարաբերություններում առաջացած ճգնաժամի համատեքստում: Ընդհանրապես սա ռազմավարական ի՞նչ նպատակներ է հետապնդում:

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այս հարցին՝ Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան, Թուրքիայի քաղաքական հարցերի փորձագետ Ամանդա Փոլը պարզաբանեց, որ Թուրքիան ու Կատարը սերտ հարաբերություններ ունեցող երկրներ են, դավանում են միևնույն գաղափարախոսությունը և մասնավորապես ունեն շատ կարևոր ֆինանսական կապեր:

«Այս երկու պետությունները «Մուսուլման եղբայրների» և օրինակ՝ «Համասի» ամենամեծ աջակիցներն են: Անկարայի այս մոտեցումը քաղաքական այն գծի մեջ է, որը նա որդեգրել է վերջին տարիներին Կատարի նկատմամբ, թեև սա պարունակում է որոշակի ռիսկեր՝ խորացնելու Թուրքիայի մեկուսացումը տարածաշրջանում»,- մեկնաբանեց փորձագետը:

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիությունները (ԱՄԷ), Բահրեյնը և Եգիպտոսը, որոնք մի քանի այլ արաբական երկրների հետ միասին ամսվա սկզբին խզել էին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, 13 կետանոց պահանջագիր են ներկայացրել այս պետությանը, որի կատարման դեպքում միայն պատրաստ են վերականգնել հարաբերությունները Կատարի հետ: Այդ կետերից մեկը հենց Թուրքիա-Կատար ռազմական համագործակցության մասին է: Սաուդցիների գլխավորած կոալիցիան կատարցիներից պահանջում է փակել թուրքական ռազմաբազան Կատարում, որը ներկայումս շինարարության փուլում է, և դադարեցնել թուրքական կողմի հետ ռազմական համագործակցությունը:

Մեկնաբանելով Կատարին ներկայացված պահանջները՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դա անհարգալից վերաբերմունք է առաջին հերթին Թուրքիայի հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում