ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը թեև դրական տեղաշարժ է նկատում հեռուստաեթերում, սակայն «պետք է նշեմ, որ հեռուստաեթերի բովանդակությունը մնում է խնդրահարույց: Մենք մի քիչ շատ ենք տուրք տվել ռեյտինգացավին. Եթե մենք էդ վարկանիշի հետևից գնանք, կարող է ոչ մի տեղ չհասնենք»:
Խոսելով սերիալների մասին՝ նա ասաց. «Մենք մեր հայկական սերիալները փոխում ենք, ուրիշ սերիալներ ենք բերում. լավ, մեր հայկական սերիալներում չկա՞ն ավելի լավ կերպարներ»:
Շարմազանովը դեմ չէ սերիալներին, բայց նրա խոսքով՝ ինչքա՞ն կարելի է վատը ցույց տալ. «Եթե կա լուսավոր կետ, դա պետք է ցույց տալ: Պարոն Մարուքյանին ցույց տվեք Լուսավոր Հայաստանը, ի վերջո»:
Մանրամասները՝ տեսանյութում: