Պակիստանի արևելքում բենզատարի բռնկման զոհերի թիվը հասել է 148-ի: Այս մասին հայտնում է The Associated Press-ը՝ հղում անելով տեղի փրկարարական ծառայության ներկայացուցչին:
Ավելի վաղ հաղորդվում էր 140 զոհի և 49 տուժածի մասին:
Հրդեհը բռնկվել է կիրակի առավոտյան Փենջաբ նահանգում: Տեղի բնակիչները հավաքվել են շրջված բենզինատարի մոտ՝ հավաքելու մայրուղու վրա դրանից արտահոսած վառելիքը: Ականատեսների խոսքով՝ որոշ մարդիկ ծխախոտ են ծխել, ինչը կարող էր հրդեհ առաջացնել: Հրդեհն ընդգրկել է տասնյակ ավտոմեքենաներ: