Friday, 26 04 2024
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում

Փողի կռիվ

ԵՄ Հայաստանի պատվիրակության ղեկավարի և Հայաստանի իշխանության ներկայացուցիչների բանավեճի մասին տարբեր վարկածներ են առաջ քաշվում, արվում են կանխատեսումներ Հայաստանի ու Եվրամիության կարճաժամկետ և հեռանկարային համագործակցության մասին:

Իրականում բացատրություններն ավելի պարզ ու կենցաղային դաշտում են. Հայաստանի իշխանությունները երբեք եվրոպական քաղաքականություն կամ եվրաինտեգրացիայի ձգտում չեն ունեցել: Սերժ Սարգսյանի շրջապատին հետաքրքրել է երկու պարզ բան՝ իր իշխանության ճանաչումը և փողը, հատկապես՝ երկրորդը:

Երբ Էդուարդ Շարմազանովն ասում է, թե արդարացի կլիներ, որ պարոն Սվիտալսկին ոչ թե ներքաղաքական կյանքի գնահատականներ հնչեցներ, այլ տեսներ այն դրական տեղաշարժերը, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, նա թափանցիկ ներկայացնում է իշխանության հենց այդ ցանկությունը: Հայաստանի իշխանությունը եվրոպացիներից փող է ուզում տարբեր տեսանելի ու անտեսանելի մոտիվներով, հրապարակային տեքստերով ու հայկական «շուստրիությամբ»:

Օրինակ՝ ոչ հրապարակային խոստում կարող է լինել ընտրությունների ժամանակ մարդ չգնդակահարելը կամ ռուսների առաջ լրիվ չհանվելը: Հիմա Հայաստանի իշխանություններն այս խոստումները կատարել են ու եվրոպացիներին հասկացնում են, որ իրենց փող, դարձյալ փող է պետք, որի դիմաց չեն ուզում լսել որևէ նոր պահանջ: Եթե մի փոքր կոշտ ձևակերպենք, Հայաստանի իշխանությունները Սվիտալսկուն առաջարկում են դառնալ իրենց «խաղընկերը» «եվրաիմիտացիա» խաղում:

Եվրամիությունը՝ Սվիտալսկու դեմքով, խաղի այս կանոնները չի ընդունում և առաջ է քաշում «ավելին ավելիի դիմաց» եվրոպական գործընկերության հայտնի սկզբունքը: Այլ խոսքով՝ եվրոպացիները պատրաստ են շարունակել օժանդակությունը Հայաստանին, եթե մեր իշխանություններն ընտրությունների ժամանակ ոչ միայն մարդկանց չսպանեն, այլ նաև նրանց չնվաստացնեն կամ չկաշառեն, կամ էլ Բրյուսելին չի բավարարում միայն այն հանգամանքը, որ մենք չենք տրվում ռուսներին, նրանք չեն ուզում տեսնել վերջինների առաջ անճաշակ ստրիպտիզ պարելու մերոնց անհագ ցանկությունը, ի վերջո՝ եվրոպացիներին դուր չեն գալիս ուրիշի փողերը գռփելու և հոռի կենցաղով ապրելու մեր համակարգի բարքերը:

Ահա այն առանցքը, որի շուրջ վիճում են Հայաստանի իշխանություններն ու Սվիտալսկին: Դժվար թե այդ վեճն ավարտվի ԵՄ-ի հետ Հայաստանի շրջանակային նոր համաձայնագրի ստորագրման վիժեցմամբ: Ու մոտիվը դարձյալ փողն է: Հայաստանի իշխանությունները զսպելու են իրենց ախորժակը, որպեսզի գոնե չկտրվեն «գրպանի» փողից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում