Friday, 26 04 2024
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա

Մեծ Բրիտանիան ԱԺ-ի կարողությունները զարգացնելու ծրագիր կիրականացնի

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը Հայաստանի Ազգային ժողովի կարողությունների զարգացմանը միտված ծրագիր կիրականացնի: Հունիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ստորագրեցին նամակ-համաձայնագիր, որով Միացյալ Թագավորության կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր կիրականացնի:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո ընդգծեց, որ ստորագրել են մի փաստաթուղթ, որը նոր որակի համագործակցության մեկնարկ է: «Նոր Սահմանադրությամբ Հայաստանի Ազգային ժողովին վերապահված լիազորությունները և Ազգային ժողովի դերի բարձրացումը ենթադրում են օրենսդիր մարմնի գործառույթների ընդլայնում, մշտական հանձնաժողովների և աշխատակազմի կարողությունների ամրապնդում և կատարելագործում: Այս առումով չափազանց կարևոր է լավագույն փորձի ուսումնասիրությունը և կիրառումը»,- նշեց ՀՀ ԱԺ նախագահը:

Նա վստահեցրեց, որ ՀՀ ԱԺ-ն բաց է համագործակցության համար և հույս ունեն իրականություն դարձնել այն ծրագրերը, որ համատեղ ջանքերով կմշակվեն: «Մենք կանենք հնարավորը մեր աշխատանքի արդյունավետության բարձրացման և կառավարման նոր համակարգին սահուն անցում կատարելու համար»,- եզրափակեց Արա Բաբլոյանը:

Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ընդգծեց, որ շատ ուրախ է ներկա գտնվել Հայաստանի Ազգային ժողովին աջակցություն ցուցաբերելու համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությանը: «Ընդլայնված լիազորությունները նաև իրենց հետ բերում են մեծ պատասխանատվություն խորհրդարանի բոլոր անդամների համար, որոնք իրենց որոշումների կայացման, օրենսդրական նախաձեռնությունների մշակման, ինչպես նաև կառավարության գործունեությունը վերահսկելու գործում ավելի հաշվետու կդառնան հայ ժողովրդի համար: Սա է պատճառը, որ Հայաստանում բրիտանական դեսպանությունը ուրախությամբ ընդունեց հայկական կողմի առաջարկը` ամրապնդելու Հայաստանի Ազգային ժողովի կարողությունները, որպեսզի խորհրդարանն ավելի արդյունավետ կերպով ներկայացնի քաղաքացիների շահերը, պատգամավորներն աշխատեն ավելի թափանցիկ և լինեն ավելի հաշվետու և իրականացնեն վերահսկողության արդյունավետ գործառույթներ»,- ասաց դեսպանը:

Ջուդիթ Ֆարնուորթը հավելեց, որ Միացյալ Թագավորությունում ընթացիկ ամսվա ընթացքում կայացել են խորհրդարանական ընտրություններ` նկատելով, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության խորհրդարանները առաջիկա 5 տարիներին համընթաց են աշխատելու: «Սա հնարավորություն է ընձեռում սերտ կապեր հաստատել երկու խորհրդարանների միջև` ի հավելումն մեր համապատասխան խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքի: Ես հույս ունեմ, որ ծրագիրը, որի մեկնարկը մենք տալիս ենք այսօր, միայն սկիզբն է Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև խորհրդարանական հարցերում ավելի սերտ համագործակցության: Ես Հայաստանի Ազգային ժողովի, վարչապետի և նախագահի հետ քննարկումներից հասկացել եմ, որ հայկական կողմից այդ համագործակցությունը խորացնելու քաղաքական կամքը կա: Ես կոչ եմ անում Հայաստանի Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին ակտիվ մասնակցություն ունենալ մեկնարկող ծրագրին` հանուն Հայաստանի խորհրդարանի և հայ ժողովրդի բարօրության»,- եզրափակեց դեսպանը:

Ծրագրի անմիջական իրականացնողը ՀՀ Ազգային ժողովում կլինի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնն է: Կենտրոնի ղեկավար, ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Ազգային ժողովի նոր կանոնակարգի մշակման ընթացքում արդեն հասկանալի էր, որ շատ մարդիկ չեն տիրապետելու այն փոփոխություններին, որ արվում էին, որովհետև նոր կանոնակարգի քննարկումներն էլ շատ արագացված տեմպերով անցան: Հիմա մենք ունենք նոր խորհրդարան, իսկ ես շատ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել եմ այն մասին, որ մենք Ազգային ժողովի կարողությունների բարձրացման խնդիր ունենք, որպեսզի կարողանանք ստանալ այն խորհրդարան, որը զգալու է, որ ինքն է կանգնած կառավարման մոդելի հիմքում , որը կարողանալու է լիարժեք օգտագործել ոչ միայն օրենսդրական, այլ նաև վերահսկողական լիազորությունները: Եվ շատ ուրախ եմ, որ Միացյալ Թագավորության դեսպանատունը և Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարությունը որոշում են կայացրել նման ծրագիր իրագործել»,- ընդգծեց Պողոսյանը:

Նա նշեց, որ համապատասխան պայմանավորվածությունից հետո ՀՀ ԱԺ-ն և ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատունը մրցույթ են հայտարարել, իսկ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը գրել է ծրագիրը, մասնակցել է մրցույթին և հաղթել այն: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխատանքներ տանել նորեկ պատգամավորների, խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների, աշխատակազմի հետ: Թևան Պողոսյանն ընդգծեց, մեր պատգամավորների հետ աշխատելու են հիմնականում իրենց կենտրոնի հայ մասնագետները, սակայն հավելեց, որ իրենք խնդրելու են, որպեսզի ծրագրի իրականացման ընթացքում նաև Մեծ Բրիտանիայից մասնագետներ ժամանեն Հայաստան և կիսվեն իրենց փորձով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում