Friday, 26 04 2024
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա

Զինված ապստամբությունը խնդրի լուծում չէ, դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է. Մյասնիկ Մալխասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան, ո՞ւր են արտախորհրդարանական ուժերի արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ իշխանությունից ռադիկալ տարբերվող մոտեցումները։ ՀԱԿը, որը հանդես է գալիս խաղաղություն հաստատելու դիրքերից, ըստ էության պաշտպանել է իշխանությանը և ՀՀԿին՝ ԼՂ հիմնահարցը կարգավորելու նրանց ջանքերը։ Հիմա ինչ-որ բան փոխվե՞լ է, թե՞ մնացել է նույն դիրքորոշմանը:

-Բնականաբար, ՀԱԿ-ը մնում է իր դիրքորոշմանը: Հանրությունը կհամոզվի, որ ՀԱԿ-ի առաջ քաշած պլատֆորմն այլընտրանք չունի:

Այսինքն՝ որքան սահմանին լարվածությունը մեծանա, այնքան կհամոզվի՞, որ խաղաղությունն այլընտրանք չունի: Հատկապես վերջին օրերին երկու օրում չորս զոհ ունեցանք:

-Զոհերը նոր չեն: Գնալով հասկանալի է դառնում, որ Ադրբեջանը չի կարող լայնամասշտաբ պատերազմ սկսել, քանի որ արտաքին ուժերի ազդեցության տակ է, դրա համար դիմում է այս մեթոդին: Բնականաբար, ինքը մեր մեկ զոհի դիմաց գուցե կրկնակի, եռակի զոհեր է տալիս, այնուամենայնիվ, գնում է այս ճանապարհով՝ աշխարհի ուշադրությունը միշտ հրավիրելով ղարաբաղյան խնդրի վրա: Փորձում է լարված պահել սահմանը՝ դրանով նաև տարբեր խնդիրներ լուծելով, նաև ներքին խնդիրներ: Եվ ինքը չի հրաժարվում իր այս մարտավարությունից: Այդ իսկ պատճառով հարցի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի:

-Խնդրի կարգավորում տարածքների դիմա՞ց: Սերժ Սարգսյանը ԱԺ անդրանիկ նիստում ծավալուն անդրադարձավ Արցախի խնդրին՝ հիշատակելով նաև Կազանյան փաստաթուղթը։

-Չգիտեմ իշխանության մոտեցումները, մենք ունենք մեր մոտեցումները, մեր դիրքորոշումները, իսկ թե որքանով են համընկնում կամ չեն համընկնում, դա երկրի զարգացման, արտագաղթի կանխման ճանապարհն է: Մնացած բոլոր առումներով այս խնդրի լուծումը հրատապ է: Մենք գիտենք, որ օր օրի արտագաղթն ահագնանում է և չի կանգնում: Եվ այստեղ, այո՛, Լևոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունն ավելի արդիական է դառնում, որովհետև ոչ միայն հեռանում են այն մարդիկ, ովքեր սոցիալապես ծանր վիճակում են գտնվում, այլ հիմնականում նաև հեռանում են մարդիկ, ովքեր փորձում են իրենց տղաներին ավելի ապահով երկիր տեղափոխել՝ մտահոգվելով, որ կարող է իրենց զավակը գնա բանակ և զոհվի: Սա ամենասարսափելի բանն է, որովհետև մարդիկ, ովքեր խոսում էին կեղծ հայրենասիրությունից, հետո երբ ուսումնասիրում ես, տեսնում ես, որ այդ մարդկանց մեջ էլ կան մարդիկ, ովքեր իրենց երեխաներին տեղափոխում են ավելի ապահով երկրներ: Կարծում եմ՝ խաղաղությունն է, որը կբերի արտագաղթի դադարեցմանը և տնտեսության զարգացմանը, բնակչության թվի ավելացմանը: Հենց այս առումով խաղաղությունն այլընտրանք չունի:

-Պարոն Մալխասյան, առաջիկա հինգ տարիներին ընտրություններ չկան: Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա պայքարը, երբ շատերը հիմնական պայքարի ձև ընտրում են արտագաղթը: Այս առումով հնարավո՞ր են արագ զարգացումներ, մինչև 2022 թվականը ֆորս-մաժորներ:

-Ընտրություններ չկան, և ընտրություններ բավականին երկար ժամանակ է, որ չի եղել, ընտրության մեյմունություն էր, որը միջոցառման տեսքով անցկացվել է: Ցավալին այն է, որ ժողովուրդն ինչ-որ տեղ հույսեր էր փայփայում, ակնկալիքներ ուներ, որ ընտրություններն ինչ-որ բան փոխելուն են: Այս անգամ վերջնականապես հույսը կտրեց: Ավելի ճիշտ, հույսը կտրած գնաց ընտրություններին, գերադասեց գոնե 10.000 դրամները վերցնի, գնա ընտրության: Եվ ինքն էլ չի գիտակցում՝ ինչ է կատարվում, ինչ է անում: Սա շատ վտանգավոր և աղետալի վիճակ է, որովհետև քաղաքացին պարտավոր է դուրս գալ, իր մասնակցությունն ունենալ: Երբ քաղաքացին մասնակցություն է ունենում երկրում իշխանությունների ձևավորմանը ընտրությունների միջոցով, նա նաև պարտավորություն է զգում, ինչքան էլ սահմանին իրավիճակը լարված լինի, որ կա պայքարի ձև՝ ընտրությունների միջոցով փոխելու, լավացնելու կյանքը: Բայց այս անգամ քաղաքացին վերջնականապես հույսը կտրեց, և փորձելու է որոնել ճանապարհներ: Իր պայքարի ճանապարհին հեշտ լուծում է գտել՝ արտագաղթի միջոցով թողնում հեռանում է երկրից՝ դրանով համարելով իր պայքարն ավարտված: Սակայն մի հատված կա, որ չի գնում և չի էլ պատրաստվում գնալ երկրից, և փորձում են ապրել մեր երկրում, իրենց զավակները նույնպես փորձում են այդ գաղափարներով առաջնորդվել, բայց պետք է այդ մարդկանց քանակը ավելացվի: Եթե այդ մարդկանց քանակը գնալով պակասում է, բնականաբար, այստեղ էլ հույս փայփայելը դժվար է: Այնուամենայնիվ, մենք ուրիշ ճանապարհ չունենք: Երկրում լինելու է մարդկանց ինչ-որ հատված, ինչ-որ տոկոս, որը գիտակցում է պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ, մնալու է, պայքարելու է, որքան էլ անարդար լինեն այս իշխանությունները, որքան էլ կեղեքեն, այնուամենայնիվ, ինքը հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում պատրաստ է նորից զենք վերցնելու, ինչպես մենք տեսանք Ապրիլյան պատերազմի օրերին, այն էլ սոցիալապես այսքան ծանր վիճակում, այսքան հուսալքության մեջ, այնուամենայնիվ, ինքը հայրենիքի պաշտպանությունը գերադասեց այդ ամենից:

-Երեկ դատարանում Վարուժան Ավետիսյանը ժողովրդին զինված ապստամբության կոչ արեց. «Զենք վերցրեք, Սերժին ու իր բանդային ֆիզիկապես ոչնչացրեք»: Արդյո՞ք սա խնդրի լուծում կարող է լինել, և արդյո՞ք պայքարի ճիշտ տարբերակ է:

-Զինված ապստամբությունը խնդրի լուծում չի կարող լինել: Ես, օրինակ, Վարուժան Ավետիսյանին լավ ճանաչում եմ, անգամ զարմացա: Իշխանությունները, լինելով ավելի դաժան իրենց ժողովրդի նկատմամբ, այնուամենայնիվ, այդ ֆոնին ավելի դրական լույսի ներքո կդիտարկվեն արտաքին աշխարհի աչքին: Կարծում եմ՝ այսօր ժողովրդի մի մեծ հատվածն է մտածում, որ միակ ճանապարհը դա է, բայց իմ կարծիքով՝ դա ճանապարհ չի, այդ ճանապարհը ոչ մի տեղ տանող ճանապարհ է, և պետք է դրա փոխարեն ժողովուրդը գիտակցի, որ ընտրությունների ժամանակ կա այդ ճանապարհը, եթե ինքը չգնա իշխանությունների մատնանշած ճանապարհով, չգնա թաղային հեղինակությունների խաթրով, չգնա կաշառվելու, ինքը կարող է փոխել՝ առանց զինված ապստամբության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում