Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վարչապետը մարտական էր. ընդդիմությունն ասելիք չունի, սկսում է տնտղել վարչապետի տրամադրությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

-Պարոն Բաղդասարյան, կառավարության ծրագիրը ներկայացնելիս որևէ անգամ Կարեն Կարապետյանը չհիշատակեց Հանրապետական կուսակցության անունը: Այստեղ միտում չեք տեսնո՞ւմ:

-Ոչ, երբ չեք ուզում, չեք լսում հանրապետականի անունը: Դա բխում է Հանրապետական կուսակցության ծրագրային դրույթներից, նախագահի՝ ԱԺ-ում հնչեցրած ելույթներից, և վերջիվերջո, իմացեք, որ այս ծրագրի իրականացնողը կոալիցիոն գործընկերներն են՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն:

-ԱԺ-ում այսօր հնչած ելույթներն ինչպե՞ս եք գնահատում, մասնավորապես Էդմոն Մարուքյանը նշեց, որ անէքսպրեսիայի ելույթ էր:

-Սահմանադրությունից բխող հնգամյա ծրագիր է, որը կարող ենք բաժանել երկու փուլի, մինչև 2018 թվական, և 2018-ից հետո, բայց նորից եմ կրկնում՝ այս ծրագրի իրականացնողը և՛մինչև 2018 թվական, և՛ 2018-ից հետո դա իշխանությունն է: Խորհրդարական պետության համակարգում հանրությունն իր ձայնը տվել է իշխանությանը, կոալիցիոն գործընկերներին՝ Հանրապետական կուսակցությանը և ՀՅԴ-ին: Այս ծրագրի իրականացումը մինչև 2022 թվական մենք ենք կատարելու: Եթե անհատի դերակատարության ֆետիշացման խնդիր չկա, և մեր ընդդիմադիր գործընկերներն են հաճախ նշում, որ պետք չէ անհատի վրա հենվել, այլ պետք է համակարգեր և մեխանիզմներ լինեն, և մենք դիմում ենք համակարգերի և մեխանիզմների: Եվ այստեղ ընդդիմությունն ասելիք չունի, որովհետև ծրագիրը լավն է, և սկսում է տնտղել վարչապետի տրամադրությունը, 2018-ին ով կլինի վարչապետ: Մենք նախօրոք որևէ նման քննարկումներ չենք կազմակերպում: Ամեն ինչ կախված է աշխատանքից: Մենք հիմա գոհ ենք վարչապետի և կառավարության դրած հիմքերից, գոհ ենք նրանց ներկայացրած ծրագրերից, և այդ ծրագրերի իրականացման ճանապարհին մենք արդեն 2018-ին կանդրադառնանք այդ թեմային:

-Օրերս ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե 2018-ից հետո Կարեն Կարապետյանը կմնա վարչապետ, բայց երկրի ղեկավարությունը կապված ապագայի հետ, կմնա Սերժ Սարգսյանը: Ի՞նչ է սա նշանակում:

-Հանրապետական կուսակցության առաջնորդը Սերժ Սարգսյանն է: Բնականաբար, կառավարության բոլոր ծրագրերի ներկայացնողը պետք է լինի քաղաքական իշխանությունը՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: Եվ այստեղ առաջին և երկրորդ դեմքի խնդիրը չէ, որովհետև բոլոր խնդիրները քննարկում ենք կուսակցությունում, նաև կառավարության ծրագիրն է քննարկվել կուսակցությունում՝ առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Բնականաբար, քաղաքական դաշտում չի կարող առաջնահերթ դերակատարություն չունենալ մեծամասնության առաջնորդը:

-Կարծում եք՝ սա լավագույն ծրագիրն էր, որ կարող էր կառավարությունը ներկայացնե՞լ:

-Պատահական չեն այս երկար քննարկումները, որովհետև ծրագիրը քննարկումների արդյունքում բավականին փոփոխությունների է ենթարկվել: Երեկ էլ մինչև ուշ ժամ քննարկել ենք, վերջնական տարբերակը ներկայացրել ենք: Եթե եղել են թերություններ, դիտողություններ, մենք դրան անդրադարձել ենք: Պատահական չէ, որ այսօր մեր և ՀՅԴ-ի կողմից հարցեր չկային, կային միայն ելույթներ: Սա ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացրած ծրագիրն է: Կարեն Կարապետյանը ՀՀԿ առաջին փոխնախագահն է: Բնականաբար, այս կուսակցությունը չեն ներկայացնում անհատներ կամ առանձին կառավարությունը: Երկրի կառավարման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: Դա նշանակում է, որ այս ծրագիրը մեր ծրագիրն է, և մենք չենք թողնելու միայն կառավարության վրա: Մենք պետք է բոլորով իրականացնենք այս ծրագիրը: Պատասխանատվությունն այս երկու քաղաքական ուժերն են կրելու: Եվ իրականացնողը պետք է լինեն քաղաքական ուժերը:

-Եթե հիմա չիրականացավ այս ծրագիրը, ո՞վ է մեղավոր լինելու, Կարեն Կարապետյա՞նը, թե ՞ՀՀԿ-ն, թե՞ երկուսն էլ միասին:

-Եթե-ներով իհարկե չենք խոսում, բայց եթե չիրականացավ, իհարկե քաղաքական ուժը պետք է հետևություններ անի և նաև կանի իր հետևությունները:

-Այնուամենայնիվ, ինչո՞ւ էր վարչապետը այդքան անտարբեր, անհավես ներկայացնում ծրագիրը:

-Ես չեմ հասկանում, երբ շատ բարձր տրամադրության մեջ լիներ, պետք է ասեին՝ ինչի վրա է ուրախանում, ծրագիրը նոր է ներկայացնում: Ընդհակառակը, ես ասեմ, որ վարչապետը մարտական էր: Եվ երբ ծրագրի հետ կապված խնդիր չկա, սկսում են տրամադրությունը քննել:

-Հնարավո՞ր է՝ տրամադրության անկումը պայմանավորված է նրանով, որ տեսնում է՝ այս ութ ամիսներին դրական տեղաշարժ չկա:

-Ոչ, վարչապետն անգամ թվերով ներկայացրեց այս ութ ամիսներին տնտեսական աճի, արտահանման հետ կապված: Հայտարարում եմ՝ մենք գոհ ենք այս ութ ամիսների աշխատանքից, որտեղ դրվել են կառավարության ծրագրի իրականացման հիմքերը և այն լուծման ճանապարհները, որ մենք պետք է իրականացնենք:

-Չկա՞ Կարապետյան-Սարգսյան հակասություն:

-Բացարձակապես չկա:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում