Tuesday, 21 07 2026
14:30
ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել
14:20
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
14:10
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ
Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները
13:50
Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
13:30
Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
12:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում Amazon-ի ենթակառուցվածքների վրա հարձակման մասին
Արտաշատի որոշ հասցեներում գազանջատում է
Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս
12:10
Լիբանանի նախագահը կհանդիպի Թրամփի հետ
Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը «անսասան և վճռական» է
Սիսիանի որոշ հասցեներում գազանջատում է
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7600 տոննա ծիրան. Պապոյան
ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Բելգիայի վարչապետին
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20․6 °C
10:50
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր
Ծնվել է Մարմարիկ գետում ջրահեղձ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
10:30
Նիկարագուայի նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
10:10
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին
TRIPP-ի գոտում առաջին էքսկավատորի աշխատանքի մեկնարկին ռուս սահմանապահն այնտեղ պետք է չլինի
09:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտնել է կառավարութան կազմը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին

«Ծռերն» անուղղակիորեն զբաղված են Սերժ Սարգսյանի PR-ով

«Սասնա ծռերի» գործով գործընթացը դատավարություն կարելի է համարել մեծ վերապահումով: Դատավորն ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին ու կիրառում է ոչ համարժեք սանկցիաներ, իսկ «ծռերը» հանդես են գալիս հայտարարություններով, որոնք ոչ միայն համարժեք չեն երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին, այլ նաև լեգիտիմացնելու են դատարանի հնարավորինս խիստ դատավճիռը:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն այսօրվա դատական նիստում զինված ապստամբության կոչ է արել ժողովրդին: «Զենք վերցրե՛ք, Սերժին ու իր բանդային ֆիզիկապես ոչնչացրե՛ք»,- ասել է նա: Նման կոչը համարժեք չէ` թե՛ բովանդակային, թե՛ ժամանակային և թե՛ հասցեականության առումներով:

Մոտ մեկ տարի առաջ զինված խումբը գրավել էր ՊՊԾ գունդը, ինչը հենց զինված ապստամբության ազդակ էր: Եթե ժողովրդին հոգեհարազատ լիներ պայքարի այդ ճանապարհը, կասկած չկա, որ ավելի պատեհ առիթ դժվար էր պատկերացնել: Հասարակության մեծամասնությունը, բարեբախտաբար, ավելի հասուն գտնվեց և բարեփոխումների հեռանկարն արդարացիորեն չկապեց բռնությունների ու կրակոցների հետ: Անկեղծ ասած, ժամանակակից աշխարհում մի քիչ դժվար է պատկերացնել բարեփոխումներ` հրացանակիրների միջոցով և «մաուզերիստական» մենթալիտետով: Ավելի շուտ` դա բացառված է: Մեր հասարակությունը, եթե նույնիսկ ծանոթ չէ ժամանակակից պատմությանը, իր արժեհամակարգով ու բնազդով մերժում է ահաբեկչությունը: Պատահական չէ, որ «Սասնա ծռերի» շուրջ չձևավորվեց անգամ քաղաքական շարժում և նրանց ամբողջ էներգիան պարպվեց Ազատության հրապարակի մեկ-երկու հանրահավաքով, որոնց ընթացքում ավելի շատ տեսանք ներհարթակային վեճեր, քան` քաղաքական խոսք կամ ասելիք: «Ծռության» պլատֆորմի վրա հանդես եկած ՕՐՕ դաշինքը կատարելապես ձախողվեց խորհրդարանական ընտրություններում` չնայած չուներ ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսների պակաս, իսկ մյուս «ծռամետ» ուժը` «Երկիր Ծիրանի» կուսակցությունը պառակտվեց, երբ Երևանի ավագանիում պետք է քիչ թե շատ ռացիոնալ վարքագիծ դրսևորեր` ինչ-որ մեկի կյանքը դժոխքի վերածելու փոխարեն: Նույնիսկ ցավալի է, բայց այսօր ճաղերի հետևում հայտնվածների ճակատագիրը հուզում է ընդամենը մի քանի հարյուր մարդու, ովքեր գերադասում են ագրեսիվ ակտկվություն դրսևորել հիմնականում սոցցանցերում:

Մի՞թե բարոյական է՝ զինված ապստամբության կոչ անել ժողովրդին, երբ մեկ տարի չի անցել արյունոտ դեպքերից: Ինչքանո՞վ է ռացիոնալ ձևավորել կեղծ օրակարգ, արհեստականորեն արմատականացնել քաղաքական սպասումները և խանգարել իրական ընդդիմության և օրակարգերի ձևավորմանը, մանավանդ, երբ անհայտ է, որ զինված պայքարը տանում է փակուղի, լավագույն դեպքում` «Նուբարաշեն» և «Վարդաշեն»` «ծռությունն» ասոցացնելով հալածանքների ու անազատության հետ:

«Սասնա ծռերը» հենց ինքն է ապացուցում իր քաղաքական սնանկությունը` թեկուզ Վարուժան Ավետիսյանի այսօրվա հայտարարությամբ: Եթե մեկ տարվա ընթացքում այս խումբը չկարողացավ այլընտրանքային բանաձև գտնել Հայաստանի այսօրվա արտաքին, ներքին քաղաքական ստատուս-քվոյին, գաղութացմանը, քրեաօլիգարխիային, կոռուպցիային, ապա հաստատապես տեղ չունի մեր քաղաքական կյանքում: Եթե «ծռերը» շարունակում են ապավինել զենքին, ապա օրինաչափ է, որ նրանց որոշ կողմնակիցներ սկսել են բացահայտ համակրել Նաիրի Հունանյանի ոճրագործ խմբին: Այդ դեպքում չպետք է զարմանալ նաև հասարակության ադեկվատ վերաբերմունքի վրա, որը զզվանքով է վերաբերվում ահաբեկիչներին: Ընդ որում, «ծռերի» պարագայում` ապստամբ-ահաբեկիչ կարմիր գիծը հատեցին հենց իրենք՝ ոչ թե ժողովուրդը:

Եվ վերջապես․ զենքից ավելի արդյունավետ ու ռացիոնալ փոփոխություն չառաջարկելով` «ծռերն» արժեզրկում են ընդդիմության գաղափարն ու միջազգային հանրության աչքերում անփոխարինելի են դարձնում Սերժ Սարգսյանին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում