Wednesday, 01 05 2024
Քարաթափում. ռազմավարական նշանակության թերությունը
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին

11 խորհրդական, 5 օգնական․ Պաշտոնյաներից ամենաշատ օգնական ու խորհրդական ունի Կարեն Կարապետյանը

Վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին իր համար նոր օգնականներ է նշանակել: Ավելի շուտ՝ իր օգնական Արամ Վարդևանյանին նշանակել է ավագ օգնական, իսկ խորհրդական Էդուարդ Ներսիսյանին՝ գլխավոր խորհրդական: Այսպիսով` Կ. Կարապետյանն ունի հաստիքային 5 խորհրդական և 4 օգնական, ևս 6 խորհրդական` հասարակական հիմունքներով: Ու դատելով այդ նշանակումների տեմպից՝ կարելի է եզրակացնել, որ դրանց քանակն ավելանալու միտում ունի: Նա իր վերջին խորհրդականին՝ Արմեն Ավակ Ավակյանին նշանակել է ընդամենը մեկ ամիս առաջ:

Թե վարչապետին ինչ խորհուրդներ են տալիս այս մեծաքանակ օգնականներն ու խորհրդականները, դա ինքը կիմանա: Կ. Կարապետյանի ընդունած օգնականներն ու խորհրդականները, բացի Գագիկ Մարտիրոսյանից, երիտասարդ են և դրսում կրթություն ստացած: Ուսումնասիրելով նրանց կենսագրությունը՝ տպավորություն է ստեղծվում, թե արտերկրում ուսանած այդ երիտասարդների բանակը նոր շունչ է հաղորդելու մեր տնտեսության կառավարմանը, իրենց վարչապետի հետ միասին ջարդելու են մեր տնտեսության զարգացմանը խոչընդոտող մենաշնորհներն ու այլ խնդիրները, տնտեսության տարբեր ոլորտների զարգացման նոր ռազմավարություն են մշակել, կառավարման համակարգը դարձրել են արդյունավետ, ու ահա, մեզ շուտով սպառնալու է եվրոպական երկրներին հատուկ առաջընթաց:

Բայց նրանց կառավարման ինն ամիսների ընթացքում մեր երկրում նման միտում չի զգացվել: Հակառակը, հին խնդիրները նույն ուժգնությամբ գլուխ են բարձրացնում՝ հարկերի հավաքագրման ավելացումը ոչ այնքան տնտեսական աճի կամ ստվերի կրճատման արդյունք է, որքան՝ գնաճի: Հովանավորվող բիզնեսը կամ բիզնեսի դաշտում անհավասար խաղի կանոնները պահպանվում են նույնությամբ, ներդրումներն այդպես էլ չավելացան ու այդպես շարունակ: Իսկ վարչապետի երիտասարդ օգնականներն ու խորհրդականներն ասում են՝ կառավարման համակարգում ընդունել են «մեր դեմ խաղ չկա» կեցվածքը:

Անցած ամիս Ազգային ժողովում կառավարության աշխատակազմի ղեկավար փոխվեց, և նորանշանակ Արա Սաղաթելյանը նախաձեռնեց ԱԺ աշխատակզմի, ընդհուպ մինչև ԱԺ նախագահի օգնականների ու խորհրդականների կրճատում: ԱԺ նախագահները տարիներ շարունակ միմյանցից ժառանգելով ու նորերին նշանակելով, 23-25 օգնական ու խորհրդական էին կուտակել: Եվ ԱԺ ամեն նախագահի նշանակման ժամանակ այդ օգնականների ու խորհրդականների կրճատման հարցը դառնում էր արդիական, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր հետ բերում էր իր խորհրդականին ու օգնականին՝ ավելացնելով նախորդների թողած մեծ բանակը: Ասում են՝ ԱԺ աշխատակազմը ուռճացվեց հատկապես «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի նախագահության օրոք, որն իր կուսակիցներին ընդունեց այնտեղ աշխատանքի:

Այդ օգնականները, խորհրդականներն ու ռեֆերենտները պատահական մարդիկ չէին, նրանք ինչ որ պաշտոնյայի բարեկամը, սիրածը կամ աղջիկն ու տղան են, ովքեր առանձնապես այնտեղ անելու գործ էլ չեն ունեցել: Օրինակ՝ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի աղջիկը՝ Զարուհի Բաբուխանյանը կամ Վահագն Գրիգորյանը՝ հայտնի Նավթամթերքի Վահագնը: Այս պահին նոր ԱԺ նախագահի ու տեղակալների աշխատակազմի մասին տեղեկությունները հանվել են ԱԺ կայքից, և դժվար է հիշել, թե նրանցից ով ով էր, բայց այդ ամբողջ բանակից ընդամենը մեկ-երկու հոգին են, որ պրոֆեսիոնալ մասնագետ են, ու իրենց գործը լավ են անում:

Ինչո՞ւ ԱԺ-ի օրինակով նույն կրճատումները նաև կառավարությունը չի անում: Բայց մեծաքանակ օգնականներ ու խորհրդականներ ունենալը մեր բարձրաստիճան պաշտոնյաների համար, կարծես թե, «պրիստիժի» հարց է դարձել: Այդպիսով, նրանք կարծես թե ուզում են տպավորություն ստեղծել, թե լավ են աշխատում, որ գործը խեղդում է, և իրենք էլ բազմաթիվ օգնականների ու խորհրդականների կարիք են զգում: Եվ նույնը կարելի է տարածել նաև կառավարության վրա: Իսկ թե ինչու է անընդհատ կրճատումներից, օպտիմալացումից ու տնտեսումից խոսացող վարչապետն ավելացնում իր օգնականների ու խորհրդականների քանակը, միայն ինքը գիտի: Ինչու է նա տարատեսակ պետական կառույցներ փակում, եղածների հնարավորությունները կրճատում, անգամ դպրոցների օպտիմալացում նախաձեռնում, բայց ամեն ամիս մի օգնական կամ խորհրդական է ավելացնում իր աշխատակազմում:

Հանուն արդարության ասենք, որ նույնն էլ վերաբերում է նախագահականին: Այստեղ էլ մեկ այլ հետաքրքիր միտում կա: Ով պաշտոնանկ է արվում, գնում է Սերժ Սարգսյանին խորհրդական: Եվ նա ունի այդպիսի յոթ խորհրդական՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Փիրումյանը, ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանն ու այլոք: Խորհրդականներից մեկը՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը դարձավ պատգամավոր: Ս. Սարգսյանն ունի նաև վեց օգնական և չորս ռեֆերենտ: Ստացվում է, որ այս երեք պաշտոնյաներից՝ նախագահից, ԱԺ նախագահից և վարչապետից ամենաշատ օգնականներ ու խորհրդականներ ունի Կ. Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում