Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների հերթական ռաունդը նշանակված է հուլիսի 4-5-ը՝ լրագրողների հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նա նշել է, որ աշխատանք է տարվում այդ հանդիպման նախապատրաստման համար։ Սկզբում որոշվել է հունիսի 12-ը, այնուհետև 20-ը։ «Այժմ մեր թուրք և իրանցի գործընկերներն ասում են, որ ժամանակն իրենց չի բավականացնում ուսումնասիրելու փաստաթղթերի բոլոր նախագիծները, որոնք մենք ներկայացրել ենք, և որոնք պետք է համաձայնեցվեն այդ հանդիպման ընթացում։ Դրա համար այժմ խոսքը գնում է հուլիսի սկզբի մասին»,-ասել է Բոգդանովը։