ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիան հարված է հասցրել սիրիական Ռաքքա քաղաքին, զոհվել է առնազն 43 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը՝ հղում անելով ականատեսներին։
Կոալիցիայի ինքնաթիռները հարձակվել են շենքի վրա, որտեղ գտնվել են խաղաղ բնակիչներ։ Զոհերի մեծ մասը կանայք ու երեխաներ են։
SANA գործակալությունը հստակեցնում է, որ ավերվել է 6 հարկանի շենք։