Սեպտեմբերի 16-ին Վրաստանում համերգային ծրագրով հանդես կգա փոփ և ռոք երաժիշտ Էլթոն Ջոնը: SOLO բանկային ծառայության և Eastern Promotion ծրագրի նախաձեռնությամբ ռոք աստղը ելույթ կունենա Black Sea Arena-ում:
Տոմսերի վաճառքը տեղի կունենա երկու փուլով․ առաջին փուլը կմեկնարկի հունիսի 25 ին՝ ժամը 10:00-ին, որի ժամանակ տոմսերը հասանելի կլինեն սկսած 90 լարիից՝ միայն SOLO բանկային ծառայություններից օգտվողների համար: Մյուսների համար տոմսերի արժեքը կսկսի 150 լարիից:
Այս մասին մայիսի 31-ին համատեղ ճեպազրույցի ընթացքում հայտարարել են SOLO-ի և Eastern Promotion ծրագրի ներկայացուցիչները։