TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոլդովայի իշխանությունները հայտարարել են երկրից հինգ ռուս դիվանագետների արտաքսման մասին: Այդ մասին երկուշաբթի օրը հայտնել են հանրապետության արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախարարությունում: Ճշտվում է, որ նրանք հայտարարվել են անցանկալի անձ:
«Մենք ստացել ենք համապատասխան փաստաթուղթ և այն ուսումնասիրում ենք: Դեռևս ոչնինչ չենք մեկնաբանի»,- հայտնել է գործակալությանը Մոլդովիայում Ռուսաստանի դեսպան Ֆարիտ Մահամետշինը: