Friday, 26 04 2024
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից

Ռուբեն Վարդանյանը և համահայկական այլընտրանքի տեսլականը

«Այլընտրանք» բառն ու գաղափարը Հայաստանում արժեզրկված են հիմնավորապես: Հայաստանում այդ բառի տակ տարիներ շարունակ թաքնվել է օլիգարխիկ կուսակցություններից մեկը` քողարկելով քաղաքական դիրքորոշումների բացակայությունը: Արմատական ընդդիմությունն այլընտրանք գաղափարի նշանակությունը նսեմացրել է` հասցնելով իշխանությանը հասցեագրված քննադատության, հաճախ` հայհոյախոսության մակարդակի: Այլընտրանքի գաղափարը մարմնավորվում է ոչ թե բարձրագոչ հայտարարությամբ, մի ընտրության ժամանակ ստացած քվեով, այլ` արժեհամակարգային ու վարքագծային հատկանիշներով: Օրինակ՝ Սերժ Սարգսյանի թիմն ու նրա ընդդիմախոսներն ունեն անհաշտ հակադրություն, սակայն վերջիններին դժվար է համարել իրական այլընտրանք, որովհետև դրանց մեծամասնությունը ոչ միայն միևնույն եվրասիական մտածողության, մենթալիտետի կրող է, այլ նաև նույնանման ավտորիտար մինի հանակարգերի միջոցով է պայքարում իշխանության դեմ, իսկ ավելի ճիշտ կլինի ասել` իշխանության համար:

Մեծահարուստ գործարար Ռուբեն Վարդանյանն արժեհամակարգային հակադրության մեջ է ոչ միայն իշխանության, այլ նաև` ամբողջ քաղաքական համակարգի հետ: Մեր ամբողջ քաղաքական համակարգը գործում է սպառողական հոգեբանության տրամաբանությամբ` իշխանության և մյուս բոլոր խնդիրների լուծումն ակնկալելով դրսից, հիմնականում` Մոսկվայից: Վարդանյանի տրամաբանությունը, փիլիսոփայությունը միանգամայն տարբեր են. նրա նախագծերը` «Ավրորան», Դիլիջանի դպրոցը, Հայաստանի ու քաղաքակիրթ աշխարհի երկխոսության հարթակներ են: Մյուսները կարծում են, որ աշխարհը մեզ պարտավոր է բազմաթիվ հարցերում` ակամայից Հայաստանը դնելով լուսանցքում: Վարդանյանը կարծում է, որ մենք աշխարհի մաս ենք` փոխադարձ հաղորդակցության կանալներով և քաղաքակրթական ընդհանրության հենքով: Եթե պատկերավոր արտահայտվենք, ապա Վարդանյանը` «կամրջային Հայաստանի» իր տեսլականը հակադրում է մյուսների «խրամատային Հայաստանի» կարծրատիպին, ստատուս-քվոյին:

Հայաստանի քաղաքական համակարգում չկա որևէ այլ սուբյեկտ, այդ թվում` իշխանությունը, որի գործունեության օրակարգն այդքան ընդգրկուն, համահայկական լինի, ինչպիսին է Ռուբեն Վարդանյանի մոտ: Օրակարգի հագեցածությունը, գործունեության բազմահարթակությունը ու կրեատիզմն այլընտրանքի իրական դրսևորում են: Ընդ որում, Վարդանյանը համահայկական մասշտաբի գործիչ է` դրանից բխող հետևանքներով: Նա Հայաստանում անում է այն, ինչը չեն կարողանում անել իշխանություններն իրենց անտաղանդության հետևանքով, նա իր կրեատիվիզմով փակում է Սփյուռքի կառույցների հնացած օրակարգի առաջացրած ճեղքը:

Եվ վերջապես` վարքագծային մի առանձնահատկություն, որը Վարդանյանին առանձնացնում է բոլորից: Նա չի հրապարակայնացրել, բարձրաձայնել քաղաքական ամբիցիաների, հավակնությունների մասին, իր ազգականներին չի խցկել պառլամենտ կամ իշխանության այլ մարմիններ: Նա, բոլորից մեկուսի, ստեղծում է Նոր Հայաստանի մանրակերտը` ընտրության ազատություն տալով մեր ժողովրդին` հայրենիքում և Սփյուռքում: Հենց ազատության գաղափարի նկատմամբ ընկալման տարբերությունն է, որ մեծ ջրբաժանի դեր է կատարում համակարգի և Վարդանյանի միջև: Նրա նախագծերի հերոսը մարդն է` իր ազատություններով, իրացման հեռանկարով:

Վարդանյանի ընկալմամբ` ինչքան շատ լինեն ազատ մարդիկ, այնքան ավելի պատասխանատու իշխանություն կունենանք: Ցանկացած կրեատիվ գաղափար ավտորիտար իշխանության թշնամին է, էլ չեմ խոսում Նոր Հայաստանի տեսլականի մասին, որը, եթե ոչ այսօր, ապա վաղը, կարող է հեղափոխական էֆեկտ ունենալ: Այս առումով` իշխանության համար Վարդանյանն արդեն պրոբլեմ է, եթե նույնիսկ չունի քաղաքական ամբիցիաներ, մանավանդ, որ հասարակության և բիզնեսի ինտելեկտուալ խմբերը երես են թեքում իշխանություններից` համագործակցության դաշտ բացելով գործարարի հետ: Նրա նախագծերը կողմնորոշված են հենց մրցակցային միջավայրի ձևավորմանը, մի բան, որ անցած տարիներին հետևողականորեն ոչնչացվել է իշխանությունների կողմից: Վարդանյանն` իր ծրագրերի խորքային բովանդակությամբ, խարիզմայով նման է թուրք վտարանդի գործիչ Գյուլենին, որը Էրդողանի դաշնակցից հակառակորդի վերածվեց հենց իր համակարգային մտածողության հետևանքով:

Հիմա Վարդանյանը չի հայտարարել իր քաղաքական հավակնությունների մասին, ըստ այդմ` «լեգիտիմացված» չեն նրա նկատմամբ իշխանությունների ճնշումները: Մյուս կողմից` Ռուբեն Վարդանյանը սիրված է Հայաստանում, ընդունվում է ռուսական իշխանության շրջանակներում և հարգված է աշխարհի հեղինակավոր համալսարանական շրջանակներում, նա չի գռփել, չի թալանել: Կարելի է ասել` նա անխոցելի կերպար է: Իհարկե, քննադատները կարող են ասել, թե Ամուլսարը շահագործվում է նրա «Ամերիա» բանկի վարկավորմամբ, դավադրության սիրահարները կհիշեն, որ նրա կինը հրեա է, սակայն Վարդանյանի ուժը հենց նրանում է, որ չի պատսպարվում բարձր պարիսպների կամ հաստավիզ թիկնապահների թիկունքում, և որպես հրապարակային մարդ, կարող է տալ այս հարցերի պատասխանները: Կարևորն այն է, որ հայությանը ներկայացվել է այլընտրանքային Հայաստանի տեսլականը: Դա արվել է քաղաքակրթական ընտրության հենքով` առանց իշխանության կամ ընդդիմության մանր հաշիվների մեջ մտնելու, առանց կրակոցների ու «Ծռության», առանց «ՍԱՍ»-երի ու «Ռոբսոնների»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում