Մանչեսթերում ահաբեկչության հետաքննման շրջանակում ձերբակալվել է 15-րդ կասկածյալը։ Նա հանդիսանում է 19-ամյա քիմիկոս-ուսանող, ով սովորում է Հադերսֆիլդի համալսարանում։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։
Իրավապահները Մուհամմադ Վերֆալիին ու նրա եղբորը՝ Յահյային, ձերբակալել են շաբաթ առավոտյան՝ մի քանի ժամ առաջ այն բանից, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նվազեցրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը՝ «կրիտիկականից» «լուրջ» աստիճանի։
15 ձերբակալվածներից 2-ը ազատ են արձակվել, մնացածը գտնվում են կալանքի տակ՝ հետագա հարցաքննության համար։
Պարբերականը նշում է, որ եղբայրները մյուս կասկածյալների հետ ծնվել են Մեծ Բրիտանիայում և միաժամանակ ունեն լիբիական արմատներ։ Նրանք շփվել են անձանց նույն շրջանակի հետ, ում հետ շփվել է ահաբեկչությունն իրականացնող Սալման Աբեդին։