Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը դեռ վաղ է համարում խոսել նախարարությունում սպասվող կադրային փոփոխությունների մասին։
«Տեսնենք, դեռ շուտ է խոսել կադրային փոփոխությունների մասին»,- այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց նա:
Անդրադառնալով ոլորտում առաջնահերթություններին, նախարարն ասաց, որ կարող է դրանք առանձնացնել, բայց ասյ պահին չի ցանկանում. «Մի քանի օրից մանրամասն կխոսենք այդ մասին։ Այժմ լռության ուխտ ունեմ: Առանձնապես ինձնից ոչինչ չեք քաշելու, մի տանջվեք»: