Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ներկա է եղել հակաօդային պաշտպանության նոր կառավարվող համակարգի փորձարկմանը, որը ստեղծել են Ռազմական գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետները: Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
Կիմ Չեն Ինի խոսքով՝ հաջողվել է «վերացնել անցած տարի նույնանման համակարգի փորձարկման ժամանակ հայտնաբերված մի շարք թերություններ»: Նա նշել է, որ արդյունքում մեծացել է «օդային թիրախների հայտնաբերման և խոցելու արդյունավետությունը»: Կիմ Չեն Ինը հրահանգել է «երկրում այդպիսի համակարգերի զանգվածային արտադրություն և տեղակայում սկսել, այդ թվում՝ անտառներում»:
Գործակալությունը նշում է, որ Կիմ Չեն Ինը նոր հրահանգներ է տվել կորեական նմուշի ժամանակակից ՀՕՊ միջոցների զարգացման ռազմավարության վերաբերյալ: