Saturday, 04 05 2024
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը

Մոսկվայում նոր գործ են գտել Սեյրան Օհանյանի համար

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի երկարամյա ղեկավար, կոռուպցիայի խորհրդանիշ դարձած Յուրի Խաչատուրովն, ըստ ամենայնի, վերադարձել է «արմատներին», հարմարավետ տեղավորվել է իր նոր պաշտոնում և արդեն հարցազրույցներ է տալիս` օգտագործելով տերմինաբանություն, որը հարիր է ռուսական վերանախավին, տեղավորվում է Մոսկվայի և Արևմուտքի հակադրության համատեքստում: Օրինակ, Խաչատուրովը կարծում է, որ Արևմուտքում «պահպանվում են համաշխարհային առճակատման տարիներին մշակված բավականին հնացած կարծրատիպերը»:

Հետաքրիր է` նա Երևանո՞ւմ էլ էր այդպես կարծում և, եթե այո, ապա առնվազն տարօրինակ է, որ պետությունն այդ պաշտոնյայի «ՆԱՏՕ»-ական արտասահմանյան ուղևորությունների վրա այդքան գումարներ էր ծախսում: Ավելի «փշոտ» է Խաչատուրովի ներհամակարգային «հակառակորդ»`պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ճանապարհը: Ինքը` գեներալն իր նախընտրական «մկրտությունը» ստացել է Մոսկվայում և ապրիլի 2-ի ֆիասկոյից հետո դարձյալ մեկնեց Ռուսիո մայրաքաղաք, ասում են` որևէ գործ ձեռք գցելու ցանկությամբ: Նա Մոսկվայի «կադրերի ռեզերվում» է ու հնարավոր է, որ նրա համար «աշխատանք» ճարվի ոչ թե Ռուսաստանում, այլ հենց` Հայաստանում:

Երեկ արդեն գեներալի կողմնակիցները «որսացել» էին Րաֆֆի Հովհաննիսյանի մեսիջը և բաց տեքստով ասում էին, որ հենց Սեյրան Օհանյանը պետք է լինի խոշորացվող արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդը: Միանգամայն հնարավոր է, որ Րաֆֆու բերանով շրջանառու դարձվեց ռուսական հերթական պրոեկտ, որովհետև Մոսկվային անհրաժեշտ է, որ Հայաստանում վերահսկելի ու կանխատեսելի լինի ոչ միայն համակարգն` այն ամբողջացնող ինստիտուտներով, այլ նաև, իսկ գուցե հատկապես` փողոցը: Այդ դերի համար, ըստ ամենայնի, ռուսները տեսնում են Սեյրան Օհանյանին` չնայած, որ նրա փառասեր տիկնոջ սիրտը դարձյալ իշխանություն է ուզում: Եթե մեր առաջ քաշած վարկածը ճիշտ է, ապա Սեյրան Օհանյանը կատարելու է նույն այն դերը, որը 2000-ականների ընդդիմությունում ունեցել է ՊՆ դարձյալ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Վերջինս այդ տարիների ընդդիմության էլիտայում էր, բայց առաջնորդը չէր, այսինքն` այն մարդը չէր, որ կարողանար ամեն բան վերահսկել: Երևի դա էր պատճառը, որ ռուսները` Վաղարշակի միջոցով, 2004-2005թթ-ին ներսից «պայթեցրեցին» ընդդիմությունը, երբ նրա առաջնորդների հայացքներն ուղղվել էին դեպի Արևմուտք:

Հիմա նույն սխալը չի կրկնվի ու, որպեսզի Րաֆֆին խոշորացվող ընդդիմությունում «յանկիական խաղեր» չտա, հենց սկզբից կլուծեն Սեյրան Օհանյանի լիդերության հարցը: Սկզբունքորեն Հայաստանի բանակն առանցքային դերակատութություն ունի քաղաքական կյանքում և բնական է դրանում նախկին նախարարների ակտիվ դերակատարությունը: Մենք ունենք Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի օրինակները: Սակայն քաղաքական հաջողությունների են հասել ՊՆ այն նախարարները, ովքեր բանակ են եկել քաղաքականությունից, այսինքն` զինվորականներ չեն: Եվ սա բնական է, որովհետև մեր «կադրավիկների» ճնշող մեծամասնությունը սովետական բանակի կադրեր են, «սալդաֆոններ»` ռուսական մտածողությամբ ու մենթալիտետով: Նրանց վերջին հանգրվանը Մոսկվան է, այդ ճանապարհին է նաև Սեյրան Օհանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում