Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԱԺ նախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը

Մայիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, ովքեր ներկայացնում էին Գերմանիան, Հունգարիան, Խորվաթիան, Լատվիան, Բուլղարիան, Սլովենիան, Ֆինլանդիան և Իտալիան, Հայաստան էին այցելել Ադրբեջան, Վրաստան, Հայաստան տարածաշրջանային այցի շրջանակում:

Հանդիպմանը մասնակցել են խորհրդարանում ներկայացված խմբակցությունների անդամները՝ Արմեն Աշոտյանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Բեքարյանը (ՀՀԿ խմբակցություն), Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը («Ծառուկյան» խմբակցություն), Արմեն Ռուստամյանը, Արմենուհի Կյուրեղյանը (ՀՅԴ խմբակցություն), Նիկոլ Փաշինյանը և Մանե Թանդիլյանը («Ելք» խմբակցություն):

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ողջունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանն Ազգային ժողովում և ներկայացրել ԱԺ խմբակցությունների անդամներին:

ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը և ԵՄ հետ համագործակցությունը հիմնված է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա:

Արա Բաբլոյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում:

Խոսելով առաջիկայում ստորագրվելիք ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ ընթացող Հայաստանն ակնկալում է Եվրոպական միության աջակցությունը տարբեր բնագավառներում:

Ժողովրդավարության զարգացման և մարդու հիմնարար իրավունքերի պաշտպանության համատեքստում Արա Բաբլոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից կազմված սև ցուցակին, որտեղ հանիրավի հայտնվում են Արցախ այցելած օտարերկացիները, ովքեր ցանկություն են հայտնում իրավիճակին տեղում ծանոթանալու:

ԱԺ նախագահը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և սահմանային միջադեպերի ընթացքում զոհվող երիտասարդների հարցին, վերահաստատել է ԼՂ հիմնահարցի՝ խաղաղ ճանապարհով լուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը և նշել. «Որպես բժիշկ՝ խորհրդային տարիներին բուժել ու վիրահատել եմ հարյուրավոր ադրբեջանցի երեխաների և ցավալի է, որ այս օրերին կորցնում ենք մեր երիտասարդներին. խնդիրը պիտի լուծվի բանակցային ճանապարհով»:

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը շնորհավորել է Արա Բաբլոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ և ներկայացրել իր գլխավորած պատվիրակության կազմը: Նա ցանկություն է հայտնել լսելու թե՛ քաղաքական մեծամասնության, թե՛ ընդդիմության կարծիքները երկրում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

Մտքերի փոխանակության ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են առաջիկայում ստորագրվելիք ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ուղիներին, Եվրոպական խորհրդարանի պատգամավորների այցելություններին Արցախ:

Զրույցի ընթացքում իրենց տեսակետներն ու մտահոգություններն են հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում