Sunday, 19 07 2026
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը

Աղմկոտ մահափորձեր Երևանում․Հայաստանը` քրեական արյունոտ «պատերազմների» շեմին

Երևանում մահափորձ է կատարվել հանցագործ աշխարհում հայտնի երկու հեղինակությունների նկատմամբ: Թիրախում են եղել Վստրեչի Ապեր մականվամբ Արամ Վարդանյանը և երկար տարիներ Իտալիայում բնակվող և վերջերս Հայաստան վերադարձած Դոն Պիպո մականվամբ, էջմիածնեցի Արթուր Ասատրյանը: Ըստ տեղեկությունների՝ նրանք չեն տուժել: Սա քրեական աշխարհում տեցի ոնեցած խոշոր աղմկոտ միջադեպն է ` Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո:

Հայաստանում, մեծ հաշվով, գոյություն չունի այն սահմանը, «կարմիր գիծը», որը քաղաքական, պետական համակարգը տարանջատում է քրեական աշխարհից: Իշխանությունը սերտաճած է օլիգարխիայի հետ, քրեականներն, այս կամ այն կերպ, ուղղակի ներգրավված են օլիգարխիայի, ուրեմն նաև` իշխանության հաշիվներում:

Նույն Վստրեչի Ապերը սերտ առնչություններ ունի օլիգարխիայի խորհրդանիշներ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) և Ռուբեն Հայրապետյանի(Նեմեց Ռուբո) հետ, կարևոր դերակատարություն է ունեցել ՀՀԿ-ի խորհրդարանական ընտրարշավում, Դոն Պիպոն Հայաստանի ներդրողների ակումբի անդամ է, մեկն այն մարդկանցից, ում ներդրումների շնորհիվ Հայսստանը վերածվելու է Սինգապուրի: Ներդրողների ակումբի անդամ է նաև վերջերս Չեխիայում ձերբակալված քրեական հայտնի հեղինակություն Ռոբսոնը, ով այնքան «պետական» մարդ է, որ ուներ Հայաստանի դիվանագիտական անձնագիր և չեխական սկանդալից հետո` արժանացավ Հայաստանի կառավարության տարբեր օղակների հրապարակային աջակցությանը: Թվարկումը կարող ենք շարունակել, ամբողջացնել: Նույն Ծառուկյանի Էդոն քրեական աշխարհի ներկայացուցիչ է ու հիմա, ըստ էության, «պետական» կարգավիճակ ունի` պաշտոնական գործառույթ ունենալով ԱԺ թվաքանակով երկրորդ խմբակցության ղեկավարի կողքին:

«Երրորդմասցու» սպանության մեջ մեղադրվող Գաստրիկը ոչ անհայտ Մհեր Սեդրակյանի(Թոխմախի Մհեր) քրեական միջավայրում մեծացած մեկն է: Կամ Հայաստան ժամանող «օրենքով գողերին» ընդունում են ու նրանց թանկարժեք այցերը և անվտանգությունն ապահովում են Սերժ Սարգսյանի մերձավորները` նույն Լֆիկ Սամոն ու Նեմեց Ռուբոն:

Հայաստանում չկա սահմանազատում իշխանության, օլիգարխիայի և քրեականների միջև. նրանք մի համակարգ են, նրանց «դաշինքն» ավելի ամրապնդվել է Մարտի 1-ի ոճրագործությամբ: Հիմա, երբ Հայաստանի իշխանության վերնախավում սպասվում են լուրջ փոփոխություններ, ընթանում է ներհամակարգային դիմակայություն` որոշակի սրացումներով, սա անդրադառնալու է ամբողջ համակարգի կայունության, դրա տարբեր սեգմենտների բարդ հարաբերությունների վրա: Երբ բախվում են պետական գերատեսչությունների շահեր, դա համակարգային դիմակայության լոկալ դրսևորում է: Տեղի է ունենում Հայաստանի իշխանության վերաբաժանում, որը չի կարող չանդրադառնալ օլիգարխիկ հանակարգի վրա` հանգեցնելով նաև սեփականության վերաբաժանումների:

Դա այդպես է, որովհետև Հայաստանում իշխանությունը օլիգարխիկ է , նաև` քրեական, ու, բնականաբար, «վերնաշենքի» ցնցումները խթանելու են լարվածությունը համակարգի մյուս հատվածում` քրեական աշխարհում` «տաքացնելով» հին ու նոր հարցեր, վեճեր: Երեկվա միջադեպը դրա ապացույցն է ու նաև քրեական արյունոտ «պատերազմների» մեկնարկի ազդարարումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում